ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐԸ ՀԻՆ ԵՆ, ԻՐԵՆՑ ԲԵՄԱԴՐԱԾՆԵՐԸ՝ ՓՈՇՈՏ»

17.01.2018 23:00 ՄՇԱԿՈՒՅԹ
«ԱՅՍՕՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ԲԵՄԱԴՐԻՉՆԵՐԸ ՀԻՆ ԵՆ, ԻՐԵՆՑ ԲԵՄԱԴՐԱԾՆԵՐԸ՝ ՓՈՇՈՏ»

Մշտա­պես սուր տե­սա­կետ­նե­րով, դի­պուկ պի­ես­նե­րով, ինչ­պես նա­եւ երկ­րի ու աշ­խար­հի իրա­դար­ձու­թյուն­նե­րին սթափ հե­տե­ւող ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, բա­նաս­տեղծ, դրա­մա­տուրգ, դե­րա­սան ՎԱՀ­ՐԱՄ ՍԱՀԱ­ԿՅԱ­ՆԻ հա­մար նա­խորդ տա­րին աչ­քի է ըն­կել աշ­խա­տան­քա­յին ձեռք­բե­րում­նե­րով՝ նոր ներ­կա­յա­ցում­նե­րի ու պի­ես­նե­րի տես­քով: «Իրա­վուն­քի» հետ զրույ­ցում, ամ­փո­փե­լով նա­խորդ տա­րին, Վ. Սա­հա­կյա­նը առանձ­նաց­րեց մի քա­նի կա­րե­ւոր ձեռք­բե­րում­ներ իր եւ երկ­րի հա­մար, ապա խո­սեց նա­եւ նոր ծրագ­րե­րի մա­սին:

«Հայֆիլմը» աղքատ ընտանիքի վերջին ոսկեղենը չէ, որ դնեն գրավ պարտքերը տալու համար». ռեժիսոր. Տեսանյութ

Նա­խորդ տար­վա ձեռք­բե­րու­մը՝ մշա­կու­թա­յին առու­մով, հա­մա­րում եմ տար­վա սկզբին կա­յա­ցած «Մեա կուլ­պա 2» ներ­կա­յաց­ման պրե­մի­ե­րան, որը, կար­ծում եմ, դեռ շատ կխա­ղաց­վի լե­ցուն դահ­լիճ­նե­րով: Երկ­րոր­դը՝ Գոյ թատ­րո­նում փորձ­նա­կան եղա­նա­կով ստեղ­ծե­ցի եւ խա­ղա­ցի մեկ դե­րա­սա­նի թատ­րոն, որն ան­վան­վում էր «Մեկ Վահ­րա­մի թատ­րոն»: Դա տե­սա­նյու­թե­րով ըն­թա­ցող մո­նո­ներ­կա­յա­ցում էր, կար­ծում եմ՝ լավ ըն­դուն­վեց հան­դի­սա­տե­սի կող­մից: Գար­նա­նը կրկին կխա­ղամ: Իսկ քա­ղա­քա­կան առու­մով, ըստ իս՝ մեր երկ­րի հա­մար ամե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը Եվ­րա­ա­սո­ցաց­ման պայ­մա­նա­գիրն էր: Միշտ էլ ասել եմ՝ բո­լոր դա­րե­րում մենք դի­վա­նա­գի­տու­թյամբ աչ­քի չընկ­նող ժո­ղո­վուրդ ենք, բայց այս պա­րա­գա­յում պարզ­վեց, որ կա­րո­ղա­ցանք ինչ-որ չա­փով եր­կու խո­շոր տե­րու­թյուն­նե­րի մեջ, ինչ­պես ասում են, լե­զու գտնել եւ կար­գա­վո­րել ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Թե՛ ֆի­նան­սա­կան, թե՛ տնտե­սա­կան եւ թե՛ ինչ-որ տեղ նա­եւ բա­րո­յա­կան առու­մով մեր եր­կի­րը պետք է ան­պայ­ման լի­նի եվ­րո­պա­կան զար­գա­ցած երկր­նե­րի կող­քին, որ մենք էլ զար­գա­նանք բո­լոր առում­նե­րով:

 

«ՉԵՄ ՀԱ­ՎԱ­ՏՈՒՄ, ՈՐ ՕՐԵՆ­ՔԸ ՓՈ­ԽԵ­ԼՈՎ` ԿԻ­ՆՈՆ ԼԱ­ՎԸ ԿԼԻ­ՆԻ»

-Պա­րոն Սա­հա­կյան, բա­վա­կա­նին եր­կար ժա­մա­նակ քննարկ­վում է Կի­նո­յի մա­սին օրի­նա­գի­ծը, այն որ­քա­նո՞վ կօգ­նի հայ­կա­կան կի­նո­յի զար­գաց­մա­նը:

- Ընդ­հան­րա­պես, կի­նո­յի առու­մով հետ ենք: Մեր կի­նո­ռե­ժի­սոր­նե­րը ան­հաս­կա­նա­լի մար­դիկ են, չեմ կա­րո­ղա­նում հաս­կա­նալ նրանց նկա­րած կի­նո­նե­րը: Իսկ դե­րա­սա­նա­կան առու­մով շատ հետ ենք, չու­նենք դե­րա­սա­նա­կան դպրոց: Մեր դա­սա­խոս­նե­րը ոչինչ չեն տա­լիս ու­սա­նող­նե­րին, սկսած 80-ական­նե­րից նրանք ու­սա­նող­նե­րին տան­ջում են Փա­փա­զի, Հրա­չի եւ այ­լոց մա­սին հի­շո­ղու­թյուն­նե­րով, փո­խա­նակ մի «շկո­լա» ստեղ­ծեն: Այն, ինչ այ­սօր խա­ղում են հե­ռուս­տա­տե­սու­թյամբ, կի­նո­նե­րում կամ թատ­րոն­նե­րում, սի­րո­ղա­կան մա­կար­դա­կի է՝ խայ­տա­ռակ վի­ճակ է կի­նո­յի, դե­րա­սա­նա­կան աշ­խար­հում: Չեմ հա­վա­տում, որ օրեն­քը փո­խե­լով` կի­նոն լա­վը կլի­նի: Առա­ջին հեր­թին կի­նո­յի ստեղծ­ման հա­մար կա­րե­ւո­րը շու­կան է, մենք չու­նենք այդ շու­կան, մա­թե­մա­տի­կո­րեն հաշ­վե­լով՝ կի­նո­յի վրա ծախս­ված գու­մա­րը չի վե­րա­դարձ­վում, պետք է կա­րո­ղա­նանք ու­րիշ տե­ղե­րում էլ ցու­ցադ­րել, որ­պես­զի ծախ­սած գու­մա­րը հան­վի: Այ­սօր կամ նկա­րա­հան­վում են տա­փա­կա­գույն կա­տա­կեր­գու­թյուն­ներ՝ կյան­քից հե­ռու, էլ չեմ ասում, որ անշ­նորհք, տգեղ դե­րա­սան­նե­րով: Ին­չու եմ շեշ­տում տգեղ, որով­հե­տեւ շատ վատ է, որ հե­րոս  հաս­կա­ցո­ղու­թյու­նը մեզ մոտ փոխ­վել է: Փո­խա­նակ հե­րո­սը լի­նի ազ­նիվ, խի­զախ, գե­ղե­ցիկ, բարձ­րա­հա­սակ մար­դու կեր­պար՝ մեզ մոտ այն խա­ղում են կար­ճա­հա­սակ, գետ­նին կպած, տգեղ ու ան­ճոռ­նի էակ­ներ: Դե­րա­սան­ներ կան, որ ծա­մած­ռու­թյուն­ներ անե­լով են զբաղ­ված: Մի՞թե կա­րե­լի է 21-րդ դա­րում ծա­մած­ռու­թյուն­նե­րով ու կլան­չյուն­նե­րով ծի­ծաղ կոր­զել: Եթե թա­տե­րա­կան ինս­տի­տու­տի առա­ջին կուր­սում ես կամ իմ ըն­կեր­նե­րը նման բա­ներ անե­ինք, մի­ան­գա­մից կհե­ռաց­նե­ին ըն­դու­նե­լու­թյան քննու­թյու­նից կամ՝ առա­ջին կուր­սի հուն­վա­րին:

«Նազանք» պարի հանրապետական մրցույթ-փառատոնին ներկայացվել են 120-ից ավելի պարային կատարումներ

 

«ԺՈ­ՂՈ­ՎՈՒՐ­ԴԸ ԿԵՆ­ԴԱ­ՆՈՒ­ԹՅԱՆ ՕՐՈՔ ՈՉ ՄԻ ՄԵԾ ԱՐ­ՎԵՍ­ՏԱ­ԳԵ­ՏԻ ԷԼ ՉԻ ՍԻ­ՐԵԼ»

-Բայց այդ ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյան ժա­մա­նակ դահ­լիճ­նե­րը միշտ լե­ցուն են լի­նում:

- Որով­հե­տեւ հե­ռուս­տա­տե­սու­թյամբ այն­պի­սի բա­ներ են անում... Մար­դիկ էլ կան, որ Յու­թու­բում ինչ-որ տա­փակ բա­ներ են անում, դեմ­քեր են ծա­մած­ռում, հի­մար ծի­ծաղ­ներ են դնում... Մի խոս­քով, այդ մարդ­կանց հա­մա­րում եմ այ­լան­դակ ոչ­խար­ներ: Նպա­տակն այն է, որ ժո­ղովր­դին դուր գա­լով` հե­տո ներ­կա­յա­ցում դնեն ու մի եր­կու կո­պեկ ավել աշ­խա­տեն, իսկ մյուս ոչ­խար­ներն էլ՝ հա­վա­տում են, լցվում են այդ վի­դե­ո­նե­րի տակ, նա­յում են, մեկ­նա­բա­նու­թյուն­ներ են անում, ու­րա­խա­նում են կամ՝ հայ­հո­յում: Մի խոս­քով, ես այդ­պես էլ չհաս­կա­ցա այդ ժո­ղովր­դի սե­րը ո՞րն է, ո՞ւմ է պետք, ին­չի՞ է պետք, ի՞նչ է դա տա­լիս մար­դուն... Որն է դրա լա­վը, որ քեզ տես­նեն, ասեն՝ վա՜յ, ինչ լավ է, որ դու կաս, մյուս օրը, եթե քեզ հետ ան­հա­ջո­ղու­թյուն պա­տա­հի, նա­խան­ձեն ու թքեն վրադ: Մեր ժո­ղո­վուր­դը ո՛չ Խո­րեն Աբ­րա­հա­մյա­նին է սի­րել, ո՛չ Մհեր Մկրտչյա­նին,  կեն­դա­նու­թյան օրոք ոչ մի մեծ ար­վես­տա­գե­տի էլ չի սի­րել, երբ մա­հա­ցել են, հե­տե­ւից նկար են բռնել, վայ, վույ են արել ու վերջ... Այդ ամե­նը քստմնե­լի­ու­թյու­նից է գա­լիս: Շառլ Ազ­նա­վու­րի անու­նը բո­լո­րի շուր­թե­րին է, երբ ժա­մա­նում է՝ գնում տաս­նյակ հա­րյուր­նե­րով կանգ­նում են օդա­նա­վա­կա­յա­նում: Բայց քա­նի՞ մարդ կա մեր քա­ղա­քում, որոնց բնա­կա­րա­նում Շառլ Ազ­նա­վուր է հնչում: Ոչ: Ամեն տե­սակ մու­ղամ հնչում է, բայց ոչ մի կիրթ բան չկա:

- Պա­րոն Սա­հա­կյան, ին­չը՞ բե­րեց սրան, մշա­կու­թա­յին սո՞վը, դրսից բե­րած ար­ժեք­նե՞րը...

- Դրսից բե­րած ար­ժեք­նե­րից մե­նակ վատն են կա­րո­ղա­նում ըն­դու­նել: 2000 թվա­կա­նից մին­չեւ այ­սօր կար­ծում էի, որ մի քիչ կկրթվեն, բայց այ­սօր, որ տես­նում եմ, թե ին­չեր են լսում, ին­չեր են նա­յում, ին­չե­րի վրա են ծի­ծա­ղում...

Մայիսյան հերոսամարտերին նվիրված ցուցահանդեսը ծառայեց իր նպատակին (ռեպորտաժ)

 

«ԲԵ­ՄԱԴ­ՐԻՉ­ՆԵ­ՐԸ ՎԱ­ԽԵ­ՆՈՒՄ ԵՆ ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԱ­ԿԻՑ ԳՐՈ­ՂԻ ՀԵՏ ԱՇ­ԽԱ­ՏԵԼ»

- Այ­սօր թա­տե­րա­կան դաշ­տում բո­լո­րը կար­ծես ու­զում են իրենց թատ­րո­նը ստեղ­ծել կամ թատ­րոն փախց­նել, Դուք չե՞ք ու­զում Ձե­րը ստեղ­ծել:

- Որ իմ թատ­րոնն ու­նե­նամ, ի՞նչ պի­տի անեմ, իմ թատ­րո­նում բարձ­րա­նամ բե՞մ, հե­նա՝ բարձ­րա­նում եմ: Իսկ մյուս թատ­րոն­նե­րում էլ բո­լոր ռե­ժի­սոր­ներն էլ  վա­խե­նում են ժա­մա­նա­կա­կից գործ բե­մադ­րել: Վերց­րեք ու նա­յեք թատ­րոն­նե­րի խա­ղա­ցան­կը՝ «Ատամ­նա­բույժն արե­ւե­լյան», «Պե­պո», «Մե­ծա­պա­տիվ մու­րաց­կան­ներ», «Ռե­ւի­զոր»... Որ ի՞նչ: Բայց գի­տե՞ք ին­չու: Նախ, էդ բե­մադ­րիչ­նե­րը ու­րիշ անուն­ներ չգի­տեն, ժա­մա­նա­կա­կից թատ­րոն ու դրա­մա­տուր­գիա չգի­տեն, երկ­րորդ՝ Գաբ­րի­ել Սուն­դու­կյա­նին, Պա­րո­նյա­նին կամ Գո­գո­լին փող տալ պետք չէ, նրանք վա­ղուց մե­ռել են, դա գի­տեի՞ք... Ու լի­քը մարդ վա­ղուց մե­ռել է՝ Շեքս­պի­րը, Գո­գո­լը... Բնա­կան է, ամեն թատ­րոն իր խա­ղա­ցան­կում պետք է ու­նե­նա դա­սա­կան կոչ­վող մի ներ­կա­յա­ցում, չնա­յած՝ այդ­պես էլ չհաս­կա­ցա Սուն­դու­կյա­նի դա­սա­կան լի­նե­լը: Այ­սօր ռե­ժի­սոր­նե­րը, բե­մադ­րիչ­նե­րը վա­խե­նում են ժա­մա­նա­կա­կից գրո­ղի հետ աշ­խա­տել, որով­հե­տեւ առա­ջին հեր­թին ֆի­նան­սա­կան հարց է, հե­տո՝ պի­տի գա դրա­մա­տուր­գը, իրենց հետ աշ­խա­տի, ասի՝ այ­սինչ բա­նը պի­տի հա­նեք, սա՝ ավե­լաց­րեք, իսկ բե­մադ­րիչ­նե­րը գլուխ դնե­լու հա­վես չու­նեն, կվերց­նեն մի փտած բան կբե­մադ­րեն, հին տե­ղե­րից մի բան կհա­նեն: Այ­սօր­վա պե­տա­կան թատ­րոն­նե­րում գոր­ծող բե­մադ­րիչ­նե­րի հա­մար ներ­կա ու ապա­գա գո­յու­թյուն չու­նի: Իրենք հին են, իրենց բե­մադ­րած­նե­րը՝ փո­շոտ, իրենց կյան­քը անի­մաստ: Ընդ­հան­րա­պես, իմ ողջ կյան­քում զզվել եմ հին բա­ներ անե­լուց, ան­գամ հին ըն­կեր­նե­րի հետ չեմ ու­զում շփվել, թո­ղել եմ 2-3 ըն­կեր, որով­հե­տեւ նրանց խո­սե­լուց ես հնա­նում եմ, երբ մեկն անում է 80-90-ական թվե­րի կա­տակ, հին դարձ­վածք, հին մտա­ծո­ղու­թյուն, չեմ կա­րող նոր բան ստեղ­ծել:

Հայ դաշնակահարուհին և հոլանդացի տերեմինահարը Կալիֆորնիայում հանդես են եկել մեկ բեմում

 

«ԻՆ­ՉՈ՞Ւ ԻՆՁ ՎՃԱ­ՐԵՆ, ԵԹԵ ՊԱ­ՐՈ­ՆՅԱ­ՆԸ ԿԱՄ ՍՈՒՆ­ԴՈՒ­ԿՅԱ­ՆԸ ՄԵ­ՌԵԼ ԵՆ ՈՒ ՓՈՂ ՉԵՆ ՈՒ­ԶՈՒՄ»

- Բե­մադ­րիչ­նե­րը հա­ճախ են ասում, որ ժա­մա­նա­կա­կից հաշ­ված դրա­մա­տուրգ­ներ ու­նենք:

- Հեշտ է այդ­պես ասել, ես էլ եմ ու­զում նոր գործ անել, շատ եմ խո­սել այդ մա­սին բե­մադ­րիչ ըն­կեր­նե­րիս հետ, բայց չու­նեն դրա հնա­րա­վո­րու­թյու­նը: Ան­գամ բյու­ջեի հաշ­վին, եթե նա­խա­րա­րու­թյու­նը տա 5 մլն դրամ այդ ներ­կա­յաց­ման հա­մար, դա ար­դեն բաշխ­ված է դե­րա­սան­նե­րի, ռե­ժի­սո­րի, նկար­չի, երաժշ­տա­կան ձե­ւա­վո­րո­ղի մեջ, հե­ղի­նա­կին էլ հերթ չի հաս­նում: Մի պի­ես գրե­լը ամե­նա­քի­չը տե­ւում է կես տա­րի, իսկ հե­ղի­նա­կի գու­մա­րը կկազ­մի հենց այդ­քան՝ 5 կամ 4 մլն դրամ: Ին­չո՞ւ ինձ վճա­րեն, եթե Հա­կոբ Պա­րո­նյա­նը կամ Գաբ­րի­ել Սուն­դու­կյա­նը մե­ռել են ու փող չեն ու­զում: Դրա հա­մար այս երկ­րում ոչինչ առաջ չի գնում, մտա­ծո­ղու­թյու­նը նույնն է մնա­ցել: Իսկ դե­րա­սան­նե­րի մա­սին էլ չեմ խո­սում, որ 60-70 տա­րե­կան են, խա­ղալ չգի­տեն ու հար­ցազ­րույց­ներ են տա­լիս՝ գլուխ գո­վում: Կամ՝ դե­րա­սա­նու­հին, որ լա­ցե­լուց, ղժղժա­լուց ու քիթ քա­շե­լուց բա­ցի ոչինչ չգի­տի, ըն­կել են առա­ջին պլան ու խռխռաց­նում են, փռշտում, քիթ են քա­շում կամ մաք­րում, ասում են՝ դե­րա­սա­նա­կան ար­վեստ է, ես այդ մա­կար­դա­կի հա­մար չեմ էլ կա­րող պի­ես գրել:

- Ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյու­նում ան­հա­տա­կա­նու­թյուն­ներ ու անուն­ներ չու­նենք, ին­չո՞ւ:

- Ընդ­հան­րա­պես, այս վեր­ջին տա­րի­նե­րին հայ­կա­կան գրա­կա­նու­թյուն չեմ կար­դում, որ հան­կարծ վատ չզգամ:

Զրու­ցեց ԼԻ­ԼԻԹ ԵՂԻ­Ա­ԶԱ­ՐՅԱ­ՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА