ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամե­նա­ե­րի­տա­սարդ պա­ցի­են­տը` սրտամ­կա­նի սուր ին­ֆարկտ ախ­տո­րոշ­մամբ եղել է 18 տա­րե­կան երի­տա­սարդ

17.01.2018 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ամե­նա­ե­րի­տա­սարդ պա­ցի­են­տը` սրտամ­կա­նի սուր ին­ֆարկտ ախ­տո­րոշ­մամբ եղել է 18 տա­րե­կան երի­տա­սարդ

«Իրա­վունք» թեր­թը, շա­րու­նա­կե­լով իր լա­վա­գույն ավան­դույթ­նե­րը, այս տա­րի եւս հաշ­վի առ­նե­լով բազ­մա­թիվ ըն­թեր­ցող­նե­րի կար­ծիք­նե­րը, ամ­փո­փե­լով նա­խորդ` 2017թվա­կա­նը, ստա­ցել է բա­զում զան­գեր խմբագ­րու­թյուն եւ ընտ­րել է տար­վա ըն­թաց­քում իրենց գոր­ծու­նե­ու­թյամբ տար­բեր բնա­գա­վառ­նե­րում աչ­քի ըն­կած լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րին: Եվ այս­պես, «Իրա­վունք» թեր­թի բազ­մա­թիվ ըն­թեր­ցող­նե­րի քվե­ար­կու­թյամբ 2017թվա­կա­նի ՏԱՐ­ՎԱ ԼԱ­ՎԱ­ԳՈՒՅՆ ԻՆ­ՎԱ­ԶԻՎ ՍՐՏԱ­ԲԱՆ է ճա­նաչ­վել «ԱՍՏ­ՂԻԿ» բժշկա­կան կենտ­րո­նի Սրտա­բա­նա­կան ստա­ցի­ո­նա­րի պա­տաս­խա­նա­տու, Ին­վա­զիվ սրտա­բան ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՅՈՒ­ՐԻԻ ԱԴԱ­ՄՅԱ­ՆԸ:  Բժշկին դի­մած հի­վանդ­նե­րը եւ նրա հետ թե­կուզ մեկ ան­գամ շփված մար­դիկ այս­պես էին նկա­րագ­րում տար­վա սրտա­բա­նին. «Բժիշկ Ադա­մյա­նը առա­ջին հեր­թին մարդ է մե­ծա­տա­ռով, հե­տո նոր իր գոր­ծի պրո­ֆե­սի­ո­նալ, բարձր ար­ժա­նիք­ներ իր մեջ կրող բժիշկ, ով բազ­մա­թիվ կյան­քեր է փրկել ու շա­րու­նա­կում է փրկել: Բժիշկ Ադա­մյա­նի հա­մար ամեն ին­չից վեր առաջ­նա­յի­նը հի­վան­դի առող­ջու­թյունն է»:

Միքայել Հարությունյանի նորաստեղծ կտավը կցուցադրվի Ռուբեն Սեւակի թանգարանում

 

ՃԱՐ­ՊՈՏ ՍՆՆԴԱՄ­ԹԵՐՔՆ ՈՒ ԿԵ­ՐԱԿ­ՐԻ ԱՂԸ ՍՐՏԻ ՀԱ­ՄԱՐ ՎՆԱՍ ԵՆ

Նկա­տենք, որ «Իրա­վուն­քի» կող­մից տար­վա լա­վա­գույն սրտա­բան ճա­նաչ­ված ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ԱԴԱ­ՄՅԱ­ՆԸ հյու­րըն­կալ­վել էր «Ազ­դակ» լրագ­րո­ղա­կան ակում­բում, որ­տեղ պատ­վո­գի­րը ստա­նա­լուց հե­տո` լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը անդ­րա­դար­ձավ եղա­նա­կա­յին փո­փո­խու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված սրտա­նո­թա­յին հի­վան­դու­թյուն­նե­րիի սրաց­ման մի­տում­նե­րին` մաս­նա­վո­րա­պես նկա­տե­լով.«Ամեն մի եղա­նա­կա­յին փո­փո­խու­թյուն մարդ­կանց վրա լուրջ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում»: Ըստ նրա` ձմռան ամիս­նե­րին իրենց դի­մում են սրտի իշե­միկ հի­վան­դու­թյուն ու­նե­ցող պա­ցի­ենտ­նե­րը, արյան զար­կե­րա­կա­յին բարձր ճնշում ու­նե­ցող ան­հատ­նե­րը, ինչ­պես նա­եւ սրտա­յին ան­բա­վա­րա­րու­թյուն ու­նե­ցող­նե­րը:  

ՀՐԱ­ԺԱՐ­ՎԵՔ ԾԽԵ­ԼՈՒՑ

«Սրտի իշե­միկ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռը հիմ­նա­կա­նում աթե­րոսկ­լե­րոզն է: Այն զար­գա­նում է անո­թի ներ­սի պա­տը վնաս­վե­լու պատ­ճա­ռով: Ու­նի տար­բեր ռիս­կա­յին գոր­ծոն­ներ այդ հի­վան­դու­թյունն ավե­լի զար­գա­նա­լու: Ռիս­կի գոր­ծոն­նե­րի մեջ մտնում են հի­պեր­տո­նիկ հի­վան­դու­թյու­նը, ծխե­լը, հի­պո­դի­նա­մի­ան (շար­ժում­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը), սննդա­կար­գը եւ տար­բեր օր­գան հա­մա­կար­գի հի­վան­դու­թյուն­նե­րը»:

«Հարց, որը վերաբերում է ամեն հայի, անտարբեր չանցնեք». Տեր Վիգեն քահանա Ղազարյան (Տեսանյութ)

Սրտա­բա­նը խոր­հուրդ է տա­լիս հրա­ժար­վել ճար­պոտ սննդամ­թեր­քից, քիչ քա­նա­կու­թյամբ օգ­տա­գոր­ծել կե­րակ­րի աղը: Մ. Ադա­մյա­նը նա­եւ ներ­կա­յաց­րեց Հա­յաս­տա­նում սրտի իշե­միկ հի­վան­դու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց տա­րի­քա­յին ցեն­զը: Ըստ նրա` տղա­մարդ­կանց մոտ հի­վան­դու­թյունն ի հայտ է գա­լիս 30-ից բարձր, կա­նանց մոտ` 50-ից բարձր տա­րի­քում:

 

ԱՄԵ­ՆԱ­Ե­ՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ ՊԱ­ՑԻ­ԵՆ­ՏԸ 18 ՏԱ­ՐԵ­ԿԱՆ ԵՐԻ­ՏԱ­ՍԱՐԴ Է ԵՂԵԼ

«Ցա­վոք սրտի, Հա­յաս­տա­նի պայ­ման­նե­րում մենք ակա­նա­տես ենք լի­նում շատ դեպ­քե­րի, երբ սրտի իշե­միկ հի­վան­դու­թյամբ դի­մում են 30 տա­-րե­կան տղա­մար­դիկ: Դժվա­րա­նում եմ ասել, թե ին­չով է այն պայ­մա­նա­վոր­վում: Գու­ցե, ազ­գա­յին յու­րա­հատ­կու­թյուն­նե­րով, սթրե­սա­յին վի­-ճակ­նե­րի քա­նա­կից, սննդա­կար­գից, նստա­կյաց ապ­րե­լա­կեր­պից»:

Մաս­նա­գե­տը փաս­տեց, որ ամե­նա­ե­րի­տա­սարդ պա­ցի­են­տը` սրտամ­կա­նի սուր ին­ֆարկտ ախ­տո­րոշ­մամբ եղել է 18 տա­րե­կան երի­տա­սարդ:

ՄԱՏ­ՆԵ­ՐԻ ԱՐԱՆ­ՔՈՎ ԵՆ ՆԱ­ՅՈՒՄ ՍՐՏԻ ՑԱ­ՎԵ­ՐԻՆ

Հարց­րե­ցինք, թե ինչ­պի­սի գան­գատ­ներ են սո­վո­րա­բար նշում սրտի իշե­միկ հի­վան­դու­թյան ժա­մա­նակ պա­ցի­ենտ­նե­րը, Ադա­մյա­նի պա­տաս­խա­նը հե­տե­ւյալն էր.

Տարվա լավագույն դերասանները երկուսն էին, բայց բեմ բարձրացավ մեկը (Տեսանյութ)

«Տվյալ հի­վան­դու­թյան հետ կապ­ված հիմ­նա­կան գան­գատ­նե­րը` կրծքա­վան­դա­կի սեղ­մող բնույ­թի ցա­վերն են, հիմ­նա­կա­նում ու­սա­գո­տու, ձախ ձեռ­քի շրջա­նի ցա­վե­րը, որոնք հիմ­նա­կա­նում առա­ջա­նում են ֆի­զի­կա­կան լար­վա­ծու­թյան ժա­մա­նակ, անց­նում են հանգս­տից: Ցա­վոք սրտի, մեր ազ­գաբ­նակ­չու­թյունն ու­շադ­րու­թյուն չի դարձ­նում վե­րոն­շյալ նշան­նե­րին. լսում է հա­րե­ւա­նի խոր­հուրդ­նե­րը, փոր­ձում է հա­մա­-ցան­ցում գտնել հար­ցի լու­ծու­մը կամ դի­մա­նալ ցա­վին: Ար­դյուն­քում մեզ դի­մում են ար­դեն սրտամ­կա­նի սուր ին­ֆարկ­տով: Ի դեպ, եղա­նա­կա­-յին փո­փո­խու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով սո­վո­րա­բար շա­տա­նում են նա­եւ ին­ֆարկտ­նե­րի դեպ­քե­րը: Խոր­հուրդ է տրվում այս կար­գի սրտի հի­-վան­դու­թյուն ու­նե­ցող մարդ­կանց ավե­լի ռե­գու­լյար հե­տե­ւել իրենց, հե­տա­զոտ­վել, ստա­նալ հա­տուկ բժշկի կող­մից նշա­նակ­ված դե­ղո­րայք եւ գտնվել բժշկի հսկո­ղու­թյան տակ»:

Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցին պետք է մինչեւ դեկտեմբեր ամբողջովին վերանորոգված լինի

ԻԼՈ­ՆԱ ԱԶԱ­ՐՅԱՆ

ՎԼԱԴ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА