ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՂՄԵԼ ԳՆԱՃԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

17.01.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՄԵՂՄԵԼ ԳՆԱՃԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Օրերս ՀՀ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի մոտ հրա­վիր­ված խորհր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ, երկ­րի ղե­կա­վա­րը հստակ հանձ­նա­րա­րեց քայ­լեր ձեռ­նար­կել` գնա­ճի հե­տե­ւանք­նե­րը մեղ­մե­լու հա­մար: Նշենք, որ դե­ռեւս նա­խորդ տար­վա սեպ­տեմ­բե­րին գրանց­ված գնա­ճից հե­տո խո­սակ­ցու­թյուն­ներ շրջա­նառ­վե­ցին, որ գնաճ է սպաս­վե­լու նա­եւ այս տար­վա հուն­վա­րի 1-ից` պայ­մա­նա­վոր­ված հար­կա­յին օրենսգր­քի փո­փո­խու­թյամբ: Ինչ քայ­լեր են անհ­րա­ժեշտ իրա­կա­նաց­նել գնա­ճի հե­տե­ւանք­նե­րը մեղ­մե­լու հա­մար, թե­մա­յի շուրջ «Իրա­վուն­քը» զրու­ցեց ԱԺ պատ­գա­մա­վոր­նե­րի հետ:

Այդ ինչպե՞ս է Փաշինյանն ուզում վարչապետ ընտրվել, եթե ԱԺ-ն համարում է ոչ լեգիտիմ

ԱԺ փոխ­խոս­նակ ՄԻ­ՔԱ­ՅԵԼ ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԻ խոս­քով` գնա­ճի հե­տե­ւանք­նե­րը մեղ­մե­լու հա­մար առա­ջին նա­խա­պայ­մա­նը` եկամ­տա­հար­կե­րի իջե­ցումն է. «Մենք առա­ջար­կում ենք եկամ­տա­հար­կերն իջեց­նել, այ­սինքն, եթե մենք չենք կա­րող բարձ­րաց­նել թո­շակ­ներն ու աշ­խա­տա­վար­ձե­րը, ապա պետք է նվա­զեց­նել եկամ­տա­հար­կեը: Գնա­ճը պայ­մա­նա­վոր­ված է մի­այն հար­կա­յին բե­ռի աճով, բիզ­նես­մե­նը չի կա­րող հար­կե­րը չվճա­րել, եթե նա շա­հույ­թից զրկվի, ապա չի կա­րող աշ­խա­տել: Պետք է ման­րակր­կիտ  ու­սում­նա­սիր­վի յու­րա­քան­չյուր ապ­րան­քա­յին շու­կա, քա­նի որ կա­րա­գի ու մսի շու­կան այլ է, սեղ­մած գա­զի­նը` այլ, ուս­տի  կան առանձ­նա­հատ­կու­թյուն­ներ: Գնա­ճը խմբա­կա­յին կամ դա­սա­կար­գա­յին բնույթ չի կրում, ուս­տի  կա՛մ պետք է եկամ­տա­հար­կերն իջեց­վեն,  կա՛մ նվա­զա­գույն աշ­խա­տա­վար­ձը բարձ­րաց­վի»:

ԱԺ «Ծա­ռու­կյան դա­շին­քի» պատ­գա­մա­վոր ՇԱ­ՔԵ ԻՍԱ­ՅԱ­ՆԸ փաս­տեց. «Նա­խորդ տա­րի, երբ ԱԺ-ում թան­կա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ հարց բարձ­րաց­րի, ՀՀ ֆի­նա­նաս­նե­րի նա­խա­րա­րը հայ­տա­րա­րեց, թե գնա­ճը կա­ռա­վա­րե­լի է: Բայց պետք է փաս­տենք, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներն այդ­քան էլ «հո­տա­ռու­թյուն» չու­նեն այս ամե­նը ժա­մա­նա­կին տես­նե­լու եւ լու­ծում­ներ փնտրե­լու հա­մար: Ինչ վե­րա­բե­րում է գնա­ճի հե­տե­ւանք­նե­րի մեղմ­մա­նը, ապա գի­տենք, որ աշ­խար­հում ըն­դուն­ված պրակ­տի­կա կա, եթե տե­ղի է ու­նե­նում գնաճ, ապա դրան զու­գա­հեռ պետք է աշ­խա­տա­վար­ձերն ու թո­շակ­նե­րը բարձ­րաց­նեն: 2015 թվա­կա­նից մինչ օրս չենք ու­նե­ցել աշ­խա­տա­վար­ձե­րի ու թո­շակ­նե­րի բարձ­րա­ցում: Այժմ էլ ֆիք­սել ենք, որ մին­չեւ 2020 թվա­կա­նը եւս չի բարձ­րա­նա: Այս­տեղ մեզ մնում է մեկ տար­բե­րակ`փո­խել հար­կա­յին օրենսգր­քի օրենք­նե­րը, որի լա­վա­գույն օրի­նակ­նե­րից է եկամ­տա­հար­կե­րի որո­շա­կի նվա­զե­ցու­մը, որին դեմ է կա­ռա­վա­րու­թյու­նը եւ քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը, որի ար­դյուն­քում մերժ­վեց օրեն­քի նա­խա­գի­ծը: Կար­ծում եմ` խորհր­դա­րա­նա­կան ու­ժերն այս հար­ցին առա­ջին հեր­թին պետք է լու­ծում տան օրենսդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ: Կա­ռա­վա­րու­թյու­նը չի կա­րող անընդ­հատ առաջ­նորդ­վել ջայ­լա­մի քա­ղա­քա­կա­նու­թյամբ` կա­րող է մեր­ժել մեկ նա­խա­ձեռ­նու­թյուն, բայց բո­լո­րը չի կա­րող մեր­ժել: Բո­լորս էլ հաս­կա­նում ենք, որ գնաճն այն աս­տի­ճա­նի է հա­սել, որ չեն կա­րող մեր­ժել այն քայ­լե­րը, որոնք ուղղ­ված են թան­կա­ցում­նե­րի հե­տե­ւանք­նե­րը մեղ­մե­լուն»:

Նախագահը թանկացումները մեղմելու վերաբերյալ հանձնարարականներ է տվել. video

ԱԺ «Ելք» խմբակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՐԱ­ՐԱՏ ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԸ նշեց, թե թան­կա­ցում­ներն այն աս­տի­ճա­նի են հա­սել, որ վստա­հա­բար կա­րող է ասել, որ այն զգա­ցել են գրե­թե բո­լո­րը. «Տա­րօ­րի­նակ է, որ սրան զու­գա­հեռ չեն ավե­լա­ցել բնակ­չու­թյան եկա­մուտ­նե­րը, աշ­խա­տա­վարձն ու թո­շակ­նե­րը: Լա­վա­գույն լու­ծումն այն է, որ դուրս գանք բո­ղո­քի եր­թի եւ ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյու­նը սե­ւե­ռենք այս խնդրի վրա եւ վեր­ջինս աշ­խա­տի լու­ծում­ներ գտնել»:

ԶՎԱՐԹ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА