ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիի միակ հայկական պետական թատրոնում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել

16.01.2018 19:54 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թբիլիսիի միակ հայկական պետական թատրոնում հիմնանորոգման աշխատանքներ են սկսվել

Թբիլիսիում գործող Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում այս տարվանից արդեն սկսվել է հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ: Օրերս Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու համար հանդիպել է թատրոնի անձնակազմի հետ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում: Սադոյանը շեշտել է, որ այս թատրոնը կարեւոր դերակատարում է ունեցել հայ իրականության մեջ, ընդգծել ներկայումս վիրահայ համայնքի կյանքում թատրոնի ունեցած կարեւոր նշանակությունը եւ խոստացել, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գործունեությունը մշտապես գտնվելու է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում:
Այնուամենայնիվ, շուտով կունենանք շքեղ հայկական թատրոն՝ Հայաստանի սահմաններից դուրս:

Թուրքիայում հայկական «Արփի» թատերախումբը հանդես կգա հայալեզու ներկայացմամբ

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА