ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քանի դեռ թեկնածուների մասին պաշտոնապես խոսք չկա, որեւիցե հայտարարությամբ հանդես չենք գալու»

16.01.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Քանի դեռ  թեկնածուների մասին պաշտոնապես խոսք չկա, որեւիցե հայտարարությամբ հանդես չենք գալու»

ԱԺ «Ելք» խմբակ­ցու­թյու­նը, եթե նախ­կի­նում կար­ծում էր, որ երկ­րա­գուն­դը պտտվում է իրենց դա­շին­քի շուրջ եւ հայ­տա­րա­րում, թե իրենք ամե­նա­ընդ­դի­մա­դիր­ներն, այ­սօր ար­դեն մյուս ընդ­դի­մա­դիր ու­ժի` «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյան հետ երկ­խո­սե­լու եզ­րեր է փնտրում: Նա­խորդ տար­վա վեր­ջին «Ել­քը» հայ­տա­րա­րել էր ՀՀ նա­խա­գա­հի թեկ­նա­ծո­ւի պաշ­տո­նում Ար­տակ Զեյ­նա­լյա­նի թեկ­նա­ծու­թյունն առա­ջադ­րե­լու մտադ­րու­թյան մա­սին, բայց քա­նի որ նա­խա­գա­հի թեկ­նա­ծու կա­րող են առա­ջադ­րել պատ­գա­մա­վոր­նե­րի ընդ­հա­նուր թվի 3/5-ը, «ամե­նա­ընդ­դի­մա­դիր­նե­րը» դի­մել էին «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյա­նը` իրենց թեկ­նա­ծո­ւին սա­տա­րե­լու հա­մար: Սա­կայն, որոշ ժա­մա­նակ անց ԲՀԿ առաջ­նորդ, «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը հայ­տա­րա­րել էր, որ իրենք «Ել­քից» իրենց թեկ­նա­ծո­ւին սա­տա­րե­լու մա­սին գրու­թյուն չեն ստա­ցել: Անդ­րա­դառ­նա­լով վե­րոն­շյա­լին` երեկ ԱԺ «Ելք» խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Նի­կոլ Փա­շի­նյա­նը խորհր­դա­րա­նի իր աշ­խա­տա­սե­նյա­կում հրա­վիր­ված ասու­լի­սի ժա­մա­նակ ար­ձա­գան­քեց Գ. Ծա­ռու­կյա­նի հայ­տա­րա­րու­թյա­նը` մաս­նա­վո­րա­պես նշե­լով, որ «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյու­նը չէր կա­րող ստա­ցած չլի­նել իրենց գրու­թյու­նը, քա­նի որ այն պաշ­տո­նա­պես ու­ղար­կել են, եւ դա ֆիքս­վել է. «Ես ինքս Վա­հե Էն­ֆի­ա­ջյա­նի ձեռ­քին այդ նա­մա­կի տպագր­ված տար­բե­րա­կը տե­սել եմ»:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Այս դեպ­քում ո՞ւր է կո­րել «Ել­քի» բա­րա­թը, «Իրա­վուն­քը» հե­տաքրքր­վեց ԱԺ «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյան քար­տու­ղար ՎԱ­ՀԵ ԷՆ­ՖԻ­Ա­ՋՅԱ­ՆԻՑ:

– Տե­ղե­կաց­նեմ, որ նա­մա­կը ես ստա­ցել եմ, եւ զուտ տեխ­նի­կա­կան պատ­ճառ­նե­րով պա­րոն Ծա­ռու­կյա­նին չի ներ­կա­յաց­վել, բայց ես ձեզ վստա­հա­բար կա­րող եմ ասել, որ պա­րոն Ծա­ռու­կյա­նը Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան, հա­սա­րա­կա­կան հնչե­ղու­թյուն ու­նե­ցող այն­պի­սի մի գոր­ծըն­թաց չկա` որ­պես այդ­պի­սին, ին­չից տե­ղե­կաց­ված չլի­նի: Եվ այդ հիմ­նախնդ­րի հետ կապ­ված` պա­րոն Ծա­ռու­կյա­նը Գյում­րի­ում հայ­տա­րա­րու­թյամբ է հան­դես եկել ու ներ­կա­յաց­րել «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան դիր­քո­րո­շու­մը:

– Պա­րոն Էն­ֆի­ա­ջյան, կար­ծես թե, «Ծա­ռու­կյան» խմբակ­ցու­թյու­նը հակ­ված չէ ՀՀ նա­խա­գա­հի իր թեկ­նա­ծուն առա­ջադ­րել կամ վար­չա­պե­տի հնա­րա­վոր թեկ­նա­ծու­նե­րի մա­սին խո­սել: Բայց նկա­տե­լի է, որ վեր­ջին շրջա­նում անխ­նա քննա­դա­տում է Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը: Կա­րե­լի՞ է ասել, որ կան վար­չա­պե­տի ու նա­խա­գա­հի կոնկ­րետ թեկ­նա­ծու­ներ, որոնց դեմ է խմբակ­ցու­թյու­նը:

– Եկեք մի բան հաս­կա­կանք` եթե այն­պի­սի թեկ­նա­ծու­ներ առա­ջադր­վեն, որոնց հետ կապ­ված` ընդգծ­ված մո­տե­ցում­ներ կու­նե­նանք, բնա­կա­նա­բար, մենք կաշ­կանդ­ված չենք լի­նի որե­ւի­ցե կերպ մեր մտքե­րը բարձ­րա­ձայ­նե­լու: Բայց քա­նի դեռ պաշ­տո­նա­պես այդ թեկ­նա­ծու­նե­րի մա­սին խոսք չի գնում, մենք որե­ւի­ցե պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես չենք գա­լու:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА