ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞վ է զբաղված «Ելքը» Երեւանի ավագանիում

16.01.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ինչո՞վ է զբաղված «Ելքը» Երեւանի ավագանիում

Երե­ւա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում նա­խորդ տա­րին ավարտ­վեց բա­վա­կան թեժ մթնո­լոր­տում, եւ խոսքն ամե­նևին էլ «Եր­կիր ծի­րա­նի» խմբակ­ցու­թյան ավա­գա­նու ան­դամ­նե­րի ոչ ադեկ­վատ վո­յաժ­նե­րի մա­սին չէ: 2017-ի Երե­ւա­նի ավա­գա­նու վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ «Ելք» խմբակ­ցու­թյու­նը կազ­մա­կերպ­ված մե­ղադ­րանք­ներ հնչեց­րեց Երե­ւա­նի ավա­գա­նու քա­ղա­քա­շի­նու­թյան եւ հո­ղօգ­տա­գործ­ման հար­ցե­րի մշտա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, ՀՀԿ խմբակ­ցու­թյան ան­դամ Հով­հան­նես Թոք­մա­ջյա­նի հաս­ցե­ին, թե «ափալ-թա­փալ» է հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տերն անց­կաց­նում: Հ. Թոք­մա­ջյանն էլ իր հեր­թին «Ել­քին» մե­ղադ­րեց, որ այս­քան ժա­մա­նակ ոչինչ չեն առա­ջար­կել` բա­ցի փո­ղոց­նե­րը վե­րան­վա­նե­լուց: Ի վեր­ջո, բա­ցի ադեկ­վատ ընդ­դի­մու­թյուն «խա­ղա­լուց», գրե­թե յոթ ամիս ին­չո՞վ է զբաղ­ված եղել «Ել­քը» Երե­ւա­նի ավա­գա­նի­ում, «Իրա­վուն­քը» հե­տաքրքր­վեց խմբակ­ցու­թյան ղե­կա­վար ԴԱ­ՎԻԹ ԽԱ­ԺԱ­ԿՅԱ­ՆԻՑ:

Չի բացառվում, որ ՀՀԿ առաջիկա նիստի օրակարգում ներառվի ՀՀԿ նախագահի տեղակալների ընտրության հարցը. Աշոտյան

-Կար­ծում եմ` այս մի քա­նի ամիս­նե­րի ըն­թաց­քում ավա­գա­նու ինս­տի­տու­տը որո­շա­կի փո­փո­խու­թյուն­նե­րի են­թարկ­վեց, եւ ներ­կա­յիս գու­մար­ման ավա­գա­նին էա­պես տար­բեր­վում է նա­խորդ­նե­րից: Շեշ­տը ցան­կա­նում եմ դնել «Ելք» խմբակ­ցու­թյան այն գոր­ծու­նե­ու­թյան վրա, որով­հե­տեւ քա­ղա­քա­ցի­նե­րի ահա­զան­գե­րով, դի­մում­նե­րով ամեն օր աշ­խա­տում ենք եւ, ըստ իս, այդ գոր­ծու­նե­ու­թյունն ավա­գա­նու հա­մար նոր է: Մենք այս տա­րի ու­նե­ցանք մի քա­նի նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ, մաս­նա­վո­րա­պես` վեց նա­խա­ձեռ­նու­թյուն խմբակ­ցու­թյան կող­մից` ավա­գա­նու որոշ­ման նա­խագ­ծի տես­քով: Ձե­ւա­վո­րել ենք նա­եւ քննող հանձ­նա­ժո­ղով, որը պետք է քննի ման­կա­պար­տեզ­նե­րում տե­ղի ու­նե­ցող չա­րա­շա­հում­նե­րը: Նա­խորդ տա­րի կա­րո­ղա­ցանք կան­խել կար­միր գծե­րի sms վճա­րում­նե­րի մի­ջո­ցով 150 դրա­մի թան­կա­ցու­մը, որը հայ­տա­րար­վել էր, բայց այն մեր աշ­խա­տան­քի ար­դյուն­քում տե­ղի չու­նե­ցավ: Մի­եւ­նույն ժա­մա­նակ, կա­րող եմ ասել, որ այս ամիս­նե­րի ըն­թաց­քում, այդ աշ­խա­տան­քին զու­գա­հեռ, պար­զա­պես, ծա­նո­թա­նում էինք, ընդ­հա­նուր ոլորտ­ներն էինք ու­սում­նա­սի­րում, եւ առա­ջի­կա ամիս­նե­րին, տա­րի­նե­րին մեր աշ­խա­տան­քա­յին ար­դյու­նա­վե­տու­թյու­նը պետք է բարձ­րա­նա, ին­չի ուղ­ղու­թյամբ էա­պես աշ­խա­տե­լու ենք:

– Իսկ, օրի­նակ, երե­ւա­նյան տրանս­պոր­տի բա­րե­լավ­ման ուղ­ղու­թյամբ` ի՞նչ քայ­լեր եք իրա­կա­նաց­րել:

– Տրանս­պոր­տի շուրջ բարձ­րաց­վող բո­ղոք­նե­րին մենք ական­ջա­լուր ենք լի­նում, եւ տրանս­պոր­տա­յին նոր հա­մա­կար­գի ներդ­րու­մը մեզ հա­մար առանց­քա­յին խնդիր­նե­րից է ու մեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է: Կար­ծում եմ` այս տա­րի որո­շա­կի առա­ջըն­թաց կու­նե­նանք այդ մա­սով:

– Պա­րոն Խա­ժա­կյան, 2017-ի Երե­ւա­նի ավա­գա­նու վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ ըն­դուն­վեց Երե­ւա­նի 2018 թվա­կա­նի բյու­ջեն: Որ­քա­նո՞վ է այն խոս­տում­նա­լից:   

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

– Ցա­վոք սրտի, 2018 թվա­կա­նի բյու­ջե­ով որե­ւէ առանձ­նա­հա­տուկ բան նա­խա­տես­ված չէ: Հնա­րա­վոր չէ մատ­նան­շել գեթ մեկ քա­ղա­քա­յին խնդիր, որը հա­մա­կար­գա­յին լու­ծում կստա­նա 2018 թվա­կա­նին, եւ բյու­ջեն էլ, կար­ծես, ըն­թա­ցիկ խնդիր­նե­րին ըն­թա­ցիկ լու­ծում­ներ տա­լու բյու­ջե է, դրա հա­մար էլ «Ելք» խմբակ­ցու­թյու­նը դեմ է քվար­կել ե՛ւ բյու­ջե­ին, ե՛ւ զար­գաց­ման ծրագ­րին:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА