ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)

16.01.2018 18:21 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ղազարյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ Արփի Գաբրիելյանը ԱՄՆ-ում են «Երգ Հայաստանի» նոր ներկայացումով (տեսանյութ)

Հայ մի քանի արվեստի գործիչներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ, Կամերային թատրոնի դերասան ՌԱՖԱՅԵԼ ԵՐԱՆՈՍՅԱՆԸ եւ երգչուհի, դերասանուհի ԱՐՓԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ համախմբվել ու մինչեւ հունվարի վերջ ամերիկաբնակ հայ հանդիսատեսին կներկայանան «Երգ Հայաստանի» նոր երաժշտական շոու-ներկայացումով:

Գիտնականները կյանքը երկարացնելու նոր միջոց են առաջարկել

Հայի ցանկություններն ու երազանքները ամփոփող շոու-ներկայացման ռեժիսոր Արշալույս Հարությունյանը ճկուն ու սահուն կերպով բեմական բոլոր տեսարաններում արտացոլել, իսկ դերասաններն էլ իրենց լիարժեք կատարումներով արտացոլել են այն մարդկանց էությունն ու տեսակը, որի  ազգությունն է հայ:

Հայաստանից մեկնած դերասանները հունվարի 19-ին ելույթ կունենան Սակրամենտոյում, ապա՝ հունվարի 21-ին  Լոս Անջելեսում, հունվարի 26-ին Տորոնտոյում, հունվարի 27-ին  Մոնրեալում եւ շրջագայությունները կավարտվեն հունվարի 28-ին՝ Բոստոնում:

Ի դեպ, կազմակերպիչները խոստանում են, որ մոտ ապագայում հայաստանյան հանդիսատեսը նույնպես այն դիտելու հնարավորություն կունենա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում.

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА