ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պիզելին պատրաստ է վերադառնալ ղազախական «Ակտոբե»

16.01.2018 18:06 ՍՊՈՐՏ
Պիզելին պատրաստ է վերադառնալ ղազախական «Ակտոբե»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պատրաստ է վերադառնալ ղազախական «Ակտոբե»: Ինչպես հայտնում է «Sports.kz»-ը, ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու ակումբն արդեն սկսել են բանակցությունները: «Այս պահի դրությամբ «Ակտոբեն» չի փոխհատուցել Մարկոսի 2.5 ամսվա աշխատավարձը` նախկին պայմանագիրը խզելու համար: Նման իրավիճակում իմ հաճախորդը հայտնվել է ակումբի նախկին ղեկավարների պատճառով: Այժմ այս գործը ներկայացված է ՖԻՖԱ: Նրան խաբել են: Հիմա ֆուտբոլիստը պատրաստ է հետ վերցնել իր բողոքը ՖԻՖԱ-ից, քանի որ հարգում է ակումբին, նրա երկրպագուների ու այժմյան սեփականատերերին: Եթե կողմերը համաձայնության հասնեն, ապա Մարկոսը պատրաստ է ստանալ երկու անգամ ավելի քիչ աշխատավարձ, քան այժմ ստանում է Սաուդյան Արաբիայում: Պիզելին պատրաստ է վերադառնալ «Ակտոբե»` իր նախկին խաղընկերների մոտ»,- հայտարարել է մեր ընտրանու խաղացողի ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանը:

«Բարսելոնան» պատրաստ է հավելյալ 15 մլն եվրո վճարել Գրիզմանի տրանսֆերի համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА