ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքմենիստանում արգելել են սև ավտոմեքենաների շահագործումը

16.01.2018 18:08 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքմենիստանում արգելել են սև ավտոմեքենաների շահագործումը

Թուրքմենիստանում ավտոճանապարհներին սկսել են կանգնեցնել բոլոր գույների մեքենաներին, բացի սպիտակից:

Ճանապարհային ոստիկանությունը տուգանային հրապարակ է տանում այն բոլոր մեքենաներին, որոնք սպիտակ չեն՝ առանց որևէ բացատրություն տալու:

Մաքքեյնը արգելել է Թրամփին՝ մասնակցել իր թաղնանը

«Ազատ Եվրոպա» ռադիոկայանը հաղորդում է, որ Թուրքմենիստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարծում է, որ սպիտակ մեքենաները հաջողություն են բերում:

Հունվարի 2-ին երկրում արգելել են մուգ գույների մեքենաների շահագործումը: Նշվում է, որ արգելքի մասին գրավոր որևէ հրամանի բացակայության պատճառով ՃՈ աշխատակիցները հրահանգը տարբեր կերպ են մեկնաբանում, տեղում որոշելով, թե որ երանգներն են թույլատրվում, որոնք՝ ոչ:

Վարորդներին ստիպում են ներկել մեքենաները, կամ դադարեցնել դրանց օգտագործումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА