ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայում նախորդ տարի ապաստան է խնդրել ավելի քան 186 հազար մարդ

16.01.2018 17:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայում նախորդ տարի ապաստան է խնդրել ավելի քան 186 հազար մարդ

Գերմանիայում նախորդ տարի 186 հազար 644 օտարերկրացի դիմել է ապաստան ստանալու համար: Այս ցուցանիշը  գրեթե 100 հազարով պակաս է, քան 2016 թվականին (280 հազար), այս մասին են վկայում  հունվարի 16-ին  Գերմանիայի ներքին գործերի նախարարության ներկայացրած վիճակագրական տվյալները: 2015 թվականին քաղաքական ապաստանի դիմումով երկրին դիմել էր  890 հազար մարդ, հաղորդում է DW-ն:

Իսպանիայում գնչու նորապսակներն իրենց հարսանիքին 200 մարդու են հրավիրել և անհետացել ռեստորանից՝ առանց վճարելու

2017 թվականին գերմանական իշխանություններն որոշում են կայացրել 600 հազար ապաստանի դիմումների շուրջ: Այդ մասին հայտարարել է Միգրացիայի եւ փախստականների դաշնային գրասենյակի ղեկավար Յուտա Քորթը: Այսպես՝ դիմումատուների 20,5 տոկոսը ստացել է փախստականի կարգավիճակ Ժնեւի կոնվենցիայի համաձայն: Միգրանտների եւս 16 տոկոսը  հայրենիքում կյանքի  սպառնալիքի պատճառով  շնորհվել  է, այսպես կոչված, օժանդակ պաշտպանություն` Գերմանիայում ժամանակավոր կացության թույլտվություն, սովորաբար, մեկ տարի երկարացման հնարավորությամբ:

Ապաստանի  դիմումների  մոտավորապես 38.5 տոկոսը մերժվել է: Դիմումատուների 7 տոկոսը, չնայած փախստականի կարգավիճակի չտրամադրման, չեն արտաքսվել: Դիմումների մնացած 18 տոկոսի վերաբերյալ որոշումը կայացվել է պաշտոնական հիմքերով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА