ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Իրանի միջուկային համաձայնագիրը

16.01.2018 16:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը և Զարիֆը քննարկել են Սիրիայի իրավիճակը և Իրանի միջուկային համաձայնագիրը

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսով քննարկել են արդիական միջազգային խնդիրներ:

«Զառա՛, թույլ չեմ տա, այլասերվածություն քարոզես». Սեւան Աղաջանյան

Ինչպես  հայտնել են ՌԴ ԱԳՆ մամուլի  ծառայությունից, հիմնվելով մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման որոշման վրա՝  Լավրովը և Զարիֆը քննարկել են առաջիկա Կասպյան 5-րդ գագաթաժողովում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել մի շարք արդիական միջազգային խնդիրների, մասնավորապես, Սոչիում ընթացող  սիրիական կարգավորման հարցով Սիրիայի ազգային երկխոսության համագումարի շուրջ, նաև  քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ պլանի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА