ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ. ՈՒՄ ՀԱՄԱՐ` ԽՆԴԻՐ, ՈՒՄ ՀԱՄԱՐ` ԱՌԻԹ

16.01.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ.  ՈՒՄ ՀԱՄԱՐ` ԽՆԴԻՐ, ՈՒՄ ՀԱՄԱՐ` ԱՌԻԹ

ԱԺ աշ­խա­տան­քը մեկ­նար­կեց բա­վա­կա­նին բուռն: Ան­շուշտ, խորհր­դա­րա­նը չէր կա­րող շրջան­ցել այն­պի­սի հար­ցը, ինչ­պի­սին թան­կա­ցում­ներն են եւ դրանց մեղ­մե­լու ու­ղի­նե­րը: Բնա­կա­նա­բար, ՀՀԿ-ի, Ծա­ռու­կյան դա­շին­քի եւ «Ել­քի» մո­տե­ցում­նե­րը մի­ան­գա­մայն տար­բեր են: 

Մի մուրա նրանցից քվե, ում քննադատում ես, ում դեմ պայքարում ես. Իսագուլյանը՝ Փաշինյանին

ԽՈՐՀՐ­ԴԱ­ՐԱ­ՆԱ­ԿԱՆ ԼՍՈՒՄ­ՆԵ­ՐԸ` ՈՐ­ՊԵՍ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ

ՀՀԿ-ն, ըստ էու­թյան, առաջ է տա­նում այն, ին­չը հնչել է ՀՀ նա­խա­գա­հի մոտ անց­կաց­ված խորհր­դակ­ցու­թյան ժա­մա­նակ, որ­պես հանձ­նա­րա­րա­կան­նե­րից մե­կը: Այն է` հար­ցի շուրջ խորհր­դա­րա­նա­կան լսում­ներ անց­կաց­նել: Սա­կայն այդ տար­բե­րա­կը հնչեց­նող ԱԺ նա­խա­գահ Արա Բաբ­լո­յա­նը հա­մես­տո­րեն լռեց երկ­րի ղե­կա­վա­րի հանձ­նա­րա­րա­կա­նի առ­կա­յու­թյան մա­սին` ձգտե­լով տպա­վո­րու­թյուն ստեղ­ծել, թե ինքն է այդ մտքի հե­ղի­նա­կը: Բայց նա­եւ հասց­րեց տպա­վո­րու­թյու­նը փչաց­նել, երբ ան­հա­մա­ձայ­նու­թյուն հայտ­նե­լով «Ել­քի» կող­մից ցույ­ցեր եւ եր­թեր անց­կաց­նե­լու մտադ­րու­թյա­նը` փո­ղո­ցա­յին ակ­ցի­ա­նե­րին մաս­նակ­ցող մարդ­կանց որա­կեց «ամ­բոխ»: Դե, Նի­կոլ Փա­շի­նյա­նը Նի­կոլ Փա­շի­նյան չէր լի­նի, եթե այդ բա­ռի հա­մար աղ­մուկ չբարձ­րաց­ներ: Ինչ վե­րա­բե­րում է ընդ­դի­մա­դիր­նե­րին, ապա «Ել­քը»` որ­պես ելք, տես­նում է փո­ղո­ցա­յին ճնշու­մը, Ծա­ռու­կյան դա­շին­քը` Հար­կա­յին օրենսգր­քի վե­րա­նա­յու­մը: Բայց առա­ջի­նը ար­դեն որակ­վել է ՀՀԿ խմբակ­ցու­թյան ղե­կա­վար Վահ­րամ Բաղ­դա­սա­րյա­նի կող­մից որ­պես իրա­վի­ճա­կը լա­րե­լու ձգտում, իսկ ինչ վե­րա­բե­րում է երկ­րոր­դին, ապա առանց ման­րակր­կիտ քննար­կում­նե­րի, այ­սինքն` այդ նույն խորհր­դա­րա­նա­կան լսում­նե­րի, դժվար թե հնա­րա­վոր լի­նեն չա­փած-ձե­ւած փո­փո­խու­թյուն­ներ: «Հան­րու­թյան մեջ կա որո­շա­կի ապա­տե­ղե­կատ­վու­թյուն, եւ մենք բնա­կա­նա­բար պետք է լսում­նե­րի ժա­մա­նակ ի հայտ բե­րենք բո­լոր հիմ­նա­վո­րում­նե­րը, որոնք տար­բեր ապ­րան­քա­տե­սակ­նե­րի գնա­ճը հիմ­նա­վո­րում են: Եւ պատ­կան մար­մին­նե­րը պետք է տե­ղե­կանք­ներ ներ­կա­յաց­նեն յու­րա­քան­չյուր ապ­րան­քա­տե­սա­կի հետ կապ­ված, եւ պետք է ու­սում­նա­սի­րենք հիմ­քե­րը: Եթե կան ար­հես­տա­կան երե­ւույթ­ներ, պետք է հե­տե­ւու­թյուն անենք, մե­ղա­վոր­նե­րը պատժ­վեն»,- մաս­նա­վո­րա­պես շեշ­տեց Վահ­րամ Բաղ­դա­սա­րյա­նը: Բայց ՝Ել­քը, ան­շուշտ, աղմ­կե­լու այլ առիթ էլ գտավ, մաս­նա­վո­րա­պես քննա­դա­տե­լով պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի վեր­ջին անձ­նա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը` զին­ծա­ռա­յող­նե­րից մե­կի ար­տերկ­րյա բուժ­ման հա­մար հան­գա­նա­կու­թյուն կազ­մա­կեր­պե­լու տես­քով: Եվ­րո­պա­յի արե­ւով երդ­վող «ել­քիստ­նե­րը», չգի­տես ին­չու, գե­րա­դա­սե­ցին մո­ռա­նալ, որ իրենց սի­րե­լի Եվ­րո­պա­յում այդ­պի­սի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րը սո­վո­րա­կան պրակ­տի­կա են: 

«Թուրքիան մեկուսացվում է աշխարհից»

Իսկ Ծառուկյան դաշինքի թիրախը դարձավ ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը, որով միջհամայնքային ամբողջ տրանսպորտը պետք է միավորվի մեկ միասնական երթուղային ցանցի մեջ, տոմսերի միասնական համակարգով եւ գծատեր կատեգորիայի վերացումով: Զորօրինակ, Նաիրա Զոհրաբյանը անվստահություն հայտնեց այն պնդմանը, որ միասնական համակարգում հնարավոր կլինի թույլ չտալ սակագնի բարձրացումը. «Ասում եք` ամեն ինչ անելու եք, որ սակագինը չբարձրանա: Բա որ էդ ֆոկուսի ձեւը գիտեք, հիմա ինչի՞ չեք անում: Հիմա, այս ձմեռվա սեզոնին բնակավայրեր կան, որ կտրվում են քաղաքակրթությունից, դառնում Ալյասկա եւ մինչեւ վերջին հալոցքը, հնարավոր չի անգամ սայլով մտնել: Բա որ ձեւը գիտեք, ինչի՞ եք սպասում դա տաք միասնական օպերատորին, նոր անեք: Ասեք, որ այս ամենը միտված է ոչ թե նրան, որ այս ոլորտն էլ մոնոպոլիզացնեք, վրան բանտիկ կապեք, նվիրեք ինչ-որ մեկին, այլ խնդիր է դրված այս իսկապես կարեւորագույն, բարձիթողի վիճակում գտնվող ոլորտը կարգավորելե:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԹԵԿՆԱԾՈՒ ՉԻ՞ ԼԻՆԻ

Սկզբում Էդուարդ Շարմազանովը, իսկ հետո Վահրամ Բաղդասարյանը խոսել են նախագահի թեկնածուի այն չափանիշների մասին, որոնցով ՀՀԿ-ն առաջադրելու է թեկնածու` անկուսակցական, նաեւ` կապեր եւ հեղինակություն Սփյուռքում, եւ այլն: Հայտնի է եւ ընթացակարգը` մինչեւ ամսվա վերջ կքննարկվի, մարտի 2-ին կմեկնարկի ընտրությունը: Արդեն հայտնի է, որ այդ թեկնածուն Գագիկ Հարությունյանը չի լինելու, քանզի, ըստ Շարմազանովի, վերջինս հրաժարվել է: Բայց հիմա քաղաքականամերձ դեմքերը համացանցում «լոտո» են խաղում, թե ով կարող է լինել այդ չափանիշներին համապատասխանողը:

«ԵԼՔԻՍՏՆԵՐԸ» ԱՍՈՒՄ ԵՆ «ԿՈ՜Ւ»

Իսկ մինչ այդ, «Ելքի» ու Ծառուկյան դաշինքի միջեւ եղել է բանավեճ, թե ում մեղքով նախագահի ընդդիմադիր թեկնածու չի լինի: Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ելք» խմբակցությունից ՀՀ նախագահի իրենց թեկնածուին աջակցելու վերաբերյալ դիմում չեն ստացել, իսկ Նիկոլ Փաշինյանի պնդմամբ, Ծառուկյան խմբակցությունը չէր կարող ստացած չլինել պաշտոնական գրությունը. «Ծառուկյան» խմբակցությունը չէր կարող ստացած չլինել իրենց պաշտոնական գրությունը: «Այդ գրությունը մենք պաշտոնապես ուղարկել ենք, դա ֆիքսվել է: Ես ինքս Վահե Էնֆիաջյանի ձեռքին այդ նամակի տպագրված տարբերակը տեսել եմ»: Նա նշել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի ընդդիմադիր թեկնածու չառաջադրելը նշանակում է կանաչ լույս վառել մեծամասնության թեկնածուի համար, ինչն իրենց համար շատ ցավալի փաստ է: Այս խորհրդարանի մարմինների ձեւավորման ընթացքում մենք հայտարարել եւ կողմ ենք քվեարկել «Ծառուկյանե դաշինքի բոլոր թեկնածուների օգտին: Մենք դա արել ենք անկախ ամեն ինչից, որպեսզի կարողանաք ձեւավորել առավել արդյունավետ ընդդիմադիր դաշտ: Սակայն այդ ջանքերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս, եւ դա ցավալի է»,- ասել է Փաշինյանը: Կարճ ասած, «Ելքը» Ծառուկյան դաշինքին փաստացի որակեց «քցող»:

Ու մինչ ընդդիմադիրները ոգեւորված քննադատում են կառավարությանը, ՀՀԿ-ն, կարծես թե, մեծ ցանկություն չի դրսեւորում` պաշտպանելու գործադիրին եւ վերջինիս ղեկավար վարչապետին: Իսկ վարչապետն էլ պատրաստվում է հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում  կմասնակցել ամենամյա 48-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումին, եւ, ըստ նրա մամուլի խոսնակ Արամ Արարատյանի` ելույթով հանդես կգա եւ հանդիպումներ կունենա: Բայց  «Հանդիպումները հաստատման փուլում են»:

«ՆԵՐՔԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ» ԱՌԱՆՑ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ

Սական, դժվար թե, Դավոսում ազդեցություն լինի այն որոշման վրա, թե ով է ապրիլին մուտք գործելու Բաղրամյան 26` նոր վարչապետի նստավայր:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА