ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քուրդ պատգամավորը տուգանվել է «Քուրդիստան» բառի համար

16.01.2018 16:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Քուրդ պատգամավորը տուգանվել է «Քուրդիստան» բառի համար

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր, Դիարբեքիրի նախկին քաղաքապետ Օսման Բայդեմիրը 12000  թուրքական լիրայով (3200 դոլար)տուգանվել է մեջլիսի ամբիոնից Քուրդիստան բառը հնչեցնելու համար:

Էրդողանը եվրոպաբնակ թուրքերի համար նախընտրական հանրահավաք է անցկացնելու Բոսնիայում

Ըստ թուրքական «Demokrathaber.org» այս մասին Բայդեմիրին տեղեկացրել է մեջլիսի ֆինանսական հարցերի վարչությունը:

Թուրքիայի խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ Քուրդիստան բառի համար կիրառված տուգանքը կապված է ամիսներ առաջ խորհրդարանի ներքին կանոնակարգի մեջ ընդունված փոփոխությունների հետ:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցություների նախաձեռնությամբ ընդունվել էր մեջլիսի նոր ներքին կանոնադրություն, որով արգելվում է «Հայոց ցեղասպանություն», «Քուրդիստան», «քրդական նահանգներ» արտահայտություների կիրառումը:

Ըստ այդ կանոնադրության՝ կարգազանց պատգամավորները զրկվում են 2 նիստի մասնակցելու իրավունքից և տուգանվում աշխատավարձի 2/3-ով:

Տուգանքն առաջին անգամ կիրառվել է Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով խորհրդարանի ամբիոնից հնչեցրել էր «Քուրդիստան» բառն ու զրկվել հաջորդ 2 նիստին մասնակցելու իրավունքից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА