ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 մասնակցի երգերը

16.01.2018 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եւս 5 մասնակցի երգերը

Արդեն հայտնի է, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն 20  մասնակից ՝  Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Տյոմ, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

Թուրքիայում հայկական «Արփի» թատերախումբը հանդես կգա հայալեզու ներկայացմամբ

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթն Առաջին ալիքի եթերում կհեռարձակվի փետրվարին: Նախագծի հաղթողին կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին՝ ձայների 50/50 հարաբերակցությամբ:

Երեկվանից արդեն «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվել են մրցույթի 5 մասնակցի՝ Թամար Կապրելյանի, Սուրեն Պողոսյանի, «Նեմրաի», Հայկ Կասպարովի եւ Ամալիյա Մարգարյանի երգերը: Այսօր արդեն հասանելի են եւս 5 մասնակցի՝ Սեւակ Խանաղյանի, Տյոմի, «Ալտերնատիվի», Կամիլ՝ Արսեն Գրիգորյանի եւ Անգելի երգերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА