ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն

16.01.2018 14:10 ԹԵՄԱ
Թուրքիայում Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ կանցկացվեն

Հունվարի 19-ին Ստամբուլում պոլսահայ լրագրող, մտավորական և «Ակօս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ կանցկացվեն հիշատակի և ոգեկոչման բազմաթիվ միջոցառումներ:

Ինչպես հայտնում է «Ակօսը», Դինքի հիշատակին ամենամյա երթը կրկին կմեկնարկի նույն վայրից՝ «Ակօս»-ի նախկին խմբագրատան շենքի մոտից, ուր սպանվել էր Դինքը: Երթը կմեկնարկի ժամը 15:00-ին:

Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ համաժողով է կազմակերպում Թուրքիայի ամենահեղինակավոր համալսարաններից Բողազըջըն, համաժողովին մասնակցելու համար Ստամբուլ է հրավիրվել ֆրանսիացի մտավորական Էթյեն Բալիբարը: «Հրանտ Դինքը, մարդու իրավունքներն ու արտահայտման ազատությունը» անվանումով համաժողովը կմեկնարկի հունվարի 17-ին:

Հատուկ միջոցառում կկազմակերպի Թուրքիայում գործող ամենաակտիվ երիտասարդական շարժումը՝ DurDe-ն: Շարժման մասնակիցները Ստամբուլի Ջեզայիր սրահում կհյուրընկալեն Դինքի ընտանիքի փաստաբան Հաքան Բաքըրջըօղլուին, լրագրող Ումիթ Քըվանչին, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր, գրող Ուֆուք Ուրասին և հասարակական գործիչ Յըլդըզ Օնենին:

«Ռեժիմը փոխվեց սորոսածին կառավարությա՞մբ, ու դա կոչենք հեղափոխությո՞ւն»

Թուրքիայում գործող հայկական կազմակերպությունները և միությունները նույնպես հանդես կգան բազմաթիվ միջոցառումներով:  

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА