o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գնաճը մեղմելու համար անհրաժեշտ է իջեցնել եկամտահարկերը». Միքայել Մելքումյան

16.01.2018 17:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գնաճը մեղմելու համար անհրաժեշտ է իջեցնել եկամտահարկերը». Միքայել Մելքումյան

ԱԺ փոխխոսնակ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ խոսքով` գնաճի հետեւանքները մեղմելու համար առաջին նախապայմանը` եկամտահարկերի իջեցումն է. «Մենք առաջարկում ենք եկամտահարկենրն իջեցնել, այսինքն, եթե մենք չենք կարող բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, ապա պետք է նվազեցնել եկամտահարկեը: Գնաճը պայմանավորված է միայն հարկային բեռի աճով, բիզնեսմենը չի կարող հարկերը չվճարել, եթե նա շահույթից զրկվի, ապա չի կարող աշխատել»,-փաստեց Միքայել Մելքումյանը:  Ըստ նրա, այլ առաջարկներ եւս կան, օրինակ`մանրակրկիտ  ուսումնասիրվի յուրաքանչյուր ապրանքային շուկա, քանի որ կարագի ու մսի շուկան այլ է, սեղմած գազինն` այլ, ուստի  կան առանձնահատկություններ. «Եթե այսօր ասում ենք նախորդ տարի 3, 2տոկոսի փոխարեն կա  6 տոկոս տնտեսական աճ, ապա 1,2 տոկոս տնտեսական աճը մեր առաջարկած եկամտահարկի իջցման դեպքում ամբողջ գումարը փոխհատուցվում է: Իսկ եթե աճ ենք ունենալու, ապա ինչից ենք վախենում, որ իջեցնենք եկամտահարկերը: Միայն սեղմված գազի համար տասը մլն դրամ բյուջե է գնալու եւ, այս թվերին թող պատասխան տան»,-շեշտեց Մ. Մելքումյանը: Նրա բնորոշմամբ,
գնաճը խմբակային կամ դասակարգային բնույթ չի կրում, ուստի  կա՛մ պետք է եկամտահարկերն իջեցվի,  կա՛մ նվազագույն աշխատավարձը բարձրացվի:

«Հրապարակ». Սասուն Միքայելյանն ամեն ինչ անելու է, որ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին իր ազգականը հաղթի

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА