ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս չդառնալ համակարգչային հանցագործության զոհ

16.01.2018 12:34 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպե՞ս չդառնալ համակարգչային հանցագործության զոհ

21-րդ դարում, ժամանակակաից տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ բոլորն օգտվում են համակարգչից, անհնար է խուսափել համակարգչային հանցագործություններից: Ավելին` ըստ մասնագետների վերջին տարիներին ավելացել են համակարգաչային հանցագործությունների հետեւանքով տուժածների թիվը: Սրան զուգահեռ, նույն մասնագետները պնդում են, եթե մարդիկ հետեւեն անվտանգության կանոններին, ապա կխուսափեն համակարգչային հանցագործություններից: Թեմայի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց իրավաբան, ՄԱՐԹԱԱ  ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:

«Ահազանգում եւ իրավաբանական աջակցություն էին խնդրում ուսանողների հարազատները»

Ի՞նչ են համակարգչային հանցագործությունները: Ինչպե՞ս չդառնալ համակարգչային հանցագործության զոհ

ԱՅՍՕՐ ՄԵՐ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ ԳՐԵԹԵ  ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՊԱՏԿԵՐՑՆԵԼ ԱՌԱՆՑ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ   ՏԵԽՆԻԿԱՅԻ:

- Դեռեւս 1942 թվականին ֆրանսիացի մեխանիկ-մաթեմատիկոս Բլեզ Պասկալն է աշխարհում առաջին անգամ հայտնագործել թվային հաշվողական մեքենան, որը ստացավ  «Պասկալինա» անվանումը: Հենց «Պասկալինան» էլ դարձավ ժամանակակից համակրգչի նախատիպը: Հետագայում՝ 19-րդ դարում այն կատարելագործվեց  եւ արդեն 20-րդ դարի առաջին կեսին գերմանացի Կոնրադ Ցուզեն  ստեղծեց ավելի բարդ կառուցվածք ունեցող՝ աշխարհում առաջին ծրագրավորվող հաշվողական մեքենան, որն օժտված էր ժամանակակից համակարգչի բոլոր հատկանիշներով: Իսկ ահա արդեն 1942 թվականին ամերիկացի ֆիզիկոս Ջոն Աթանեսովն իր ասպիրանտ Կլիֆորդ Բերիի հետ ստեղծեցին առաջին էլեկտրոնային համակարգիչը:  Ինչ խոսք, անգնահատելի է այս մարդկանց ունեցած մեծ ներդրումը գիտության եւ տեխնիկայի զարգացման ոլորտում, սակայն նույնիսկ նրանք՝ զարկ տալով գիտատեխնիկական հեղափոխությանը, չէին կարող պատկերացնել, որ  կգա ժամանակ, երբ  երբեմնի՝  հրաշքի  նմանվող տեխնիկան կարող է չարիք դառնալ շատերի համար, վտանգի ենթարկել ինչպես մարդկանց, այնպես  էլ պետությունների  անվտանգությունը: Բանն այն է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը ավանդական հանցագործությունների շարքը լրացրեց նաեւ համակարգչային հանցագործություններով:                      

 Ի՞ՆՉ ԵՆ  ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

- Բազմաթիվ աղբյուրներում համակարգչային հանցագործություններ հասկացությունը մեկնաբանվում է որպես  համակարգչի միջոցով կատարվող  հանցագործություններ,   բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործություններ, տեղեկատվական հանցագործություններ: Ընդհանուր առմամբ համակարգչային հանցագործությունները  կարելի  է  բնութագրել որպես  քրեորեն պատժելի արարքներ, որոնք կատարվում են  համակարգիչների,  համակարգչային համակարգի, կամ համացանցի միջոցով եւ որոնց համար թիրախ է հանդիսանում համակարգչային տեղեկատվությունը: Համակարգչային  հանցագործություններին  սահմանումներն ու մեկնաբանությունները շատ են, սակայն մեկ բան  ակնհայտ է, դրանք  շնորհիվ  իրենց   լատենտայինության  բարձր մակարդակի կարող են մեծ տնտեսական եւ բարոյահոգեբանական վնասներ հասցնել մարդկանց: Նմանօրինակ ապօրինությունների համար հիմնական նախապայման են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց՝ օրըստօրե զարգացումը նոր հնարավորություն է ընձեռում հանցագործների համար՝ իրենց հանցավոր մտադրություններն իրագործելու ճանապարհին, նպաստում է մտավոր սեփականության ոլորտում  իրավախախտումների թվի մեծացմանը, այնպիսի նյութերի տարածմանը, որտեղ քարոզվում են բռնություն, դաժանություն, կրոնական անհանդուրժողականություն, ազգային, ռասսայական խտրականություն, թույլ է տալիս ձեռք բերել հոգեմեդ նյութեր, թմրամիջոցներ, զենք-զինամթերք եւ նմանատիպ այլ բացասական երեւույթներ: Հանցագործությունների այս տեսակի տարածմանը մեծապես նպաստում է համակարգչային գլոբալ ցանցը՝ համացանցը (ինտերնետ): Տարեց տարի համացանցն իր մեջ ներառում է միլիոնավոր օգտատերեր, ովքեր իրենց  անձնական տեղեկատվությունը պահում են համացանցում: Համակարգչային հանցագործություններն ունեն անդրազգային բնույթ, քանի որ վիրտուալ տարածքը չունի սահմաններ. հանցագործությունը կարող է սկսվել մեկ երկրում եւ ավարտվել բոլորովին այլ երկրում: Վիրտուալ հանցագործության պարզ օրինակ է, երբ սոցիալական ցանցում հանցագործության զոհը  ստանում է  հաղորդագրություն  այնպիսի մեկից, ով իր ընկերների ցուցակում է, սակայն ում հետ սովորաբար չի շփվում: Հաղորդագրությամբ նրա «ընկերը» հայտնում է, որ համացանցում տեսագրություն է հայտնաբերել նրա մասնակցությամբ եւ տուժողն առանց վարանելու, հետաքրքրությունից դրդված մուտք է կատարում նշված հղումով: Այդպիսով համակարգչային հանցագործը հասնում է իր նպատակին՝ վարակելով տուժողի համակարգիչը վնասաբեր ծրագրերով, ինչի արդյունքում կարողանում է տնօրինել, վնասել, կամ ոչնչացնել տուժողի անձնական տվյալները: Սա համակարգչային հանցագործության ամենապարզագույն օրինակներից է: 

Արարատում BMW-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշներին. կա 2 զոհ, տուժածի վիճակը ծայրահեղ ծանր

 ԻՆՉՊԵ՞Ս ՉԴԱՌՆԱԼ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶՈՀ:

- Համակարգչային հանցագործություններն առանձնահատուկ են նաեւ դրանց դեմ պայքարի հարցում: Այդ առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ դրանց դեմ պետք է պայքարի ոչ միայն պետությունը՝ մշակելով անհրաժեշտ օրենսդրական կարգավորումներ, այլ  նաեւ տեղեկատվական հասարակության  յուրաքանչյուր  ոք: Այսօր հեշտությամբ կարելի է մուտք գործել ցանկացած սոցիալական կայքում անդամագրված,  ցանկացած օգտատիրոջ անձնական էջ: Սա պայմանավորված է օգտատերերի կողմից սեփական տվյալների նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքով: Պետք չէ զլանալ անձնական էջի պահպանության գաղտնաբառն ընտրելիս: Օրինակ, մեծ թվով օգտատերեր, որպես գաղտնաբառ օգտագործում  են ամենահասարակները, որոնք համակարգչային հանցագործները հեշտությամբ կարող են գուշակել: Միգուցե բարդ գաղտնաբառերը դժվար է վերհիշել, սակայն այն կօգնի պահանել անձնական տեղեկատվությունը չարագործներից: Համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար պետք է ապահովել համակարգիչը վերջին սերնդի ծրագրային ապահովմամբ, հեռու մնալ կասկածելի առաջարկներից եւ տարօրինակ հաղորդագրություններից: Այնուամենայնիվ, համակարգչային հանցագործության զոհ դառնալու դեպքում պետք չէ կաշկանդվել եւ լռել այդ մասին, քանի որ հանցավորության այս տեսակի կտրուկ աճ է գրանցվում նաև հանցագործների ունեցած այն համոզումից, որ անանուն մնալու հանգամանքը, ինչպես նաեւ զոհին  տարբեր հոգեբանական մեթոդներով ճնշելու կարողությունը կօգնի մնալ անպատիժ: Եթե յուրաքանչյուր օգտատեր կարողանա պահպանել իր առցանց ինքնությունն ու անձնական տեղեկությունները, ապա հնարավոր կլինի նվազեցնել համակարգչային հանցագործությունների աճը:
Նշենք, որ Մարթա Միրզոյանն ավարտել է է ԵՊՀ Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի հանրային կառավարում բաժինը, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի իրավագիտություն  ֆակուլտետը եւ ստացել իրավագիտության մագիստրոսի կոչում: Այժմ աշխատում է Երեւան քաղաքի Աջափնյակ  եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА