ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նույնպես ունի իր գինը

14.01.2018 15:28 ՍՊՈՐՏ
Մոուրինյու. Մխիթարյանը շատ լավ ֆուտբոլիստ է, սակայն նույնպես ունի իր գինը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է այն մասին` թե որքանով է հավանական թիմի հայ կիսապաշպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունն այս ձմռանը.

Ինչպես էին երկրպագուները ցանկանում դուրս հանել ֆուտբոլիստներին ավտոբուսից (տեսանյութ)

«Իմ մոտեցումը ֆուտբոլիստներին հետևյալն է. յուրաքանչյուր խաղացող ունի իր գինը»,- ասել է Մոուրինյուն, երբ նրան հարցրել են` արդյոք Մխիթարյանը կմնա՞ ՄՅՈւ-ում:

«Նշանակություն չունի, թե այդ ֆուտբոլիստն ով է: Նշանակություն չունի նաև խաղամակարդակը, կարգավիճակը, հեղինակությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի: Ես կույր մարզիչներից չեմ. չեմ մտածում, թե այս կամ այն խաղացողն անձեռնմխելի է ու երբեք չի կարող վաճառվել»,- շարունակել է իր խոսքը պորտուգալացի մասնագետը:

Մոուրինյուն նաև ասել է, որ քանի դեռ տրանսֆերային պատուհանը բաց է, այն բաց է նաև ցանկացած ակումբի համար, որը հետաքրքրված է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստներով.

«Դրանից հետո մենք պետք է որոշում կայացնենք` այո, թե ոչ: Մենք պետք է որոշենք, թե որն է ճիշտ արժեքը: Բայց Մխիթարյանը խաղաց Անգլիայի Գավաթի խաղում, և հավանաբար կմասնակցի նաև «Սթոքի» հետ առաջիկա խաղին: Նա գրեթե նույն իրավիճակում է, ինչ մյուս ֆուտբոլիստները, ովքեր ներառված են տրանսֆերային շուկայի այս շշուկներում: Նա մեր խաղացողն է, և շատ լավ խաղացող է: Այնպես որ նա շաբաթ մարզվել է, իսկ երկուշաբթի կխաղա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք էր անցկացնում Դուբայում, իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հունվարի 15-ին՝ ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ ընդունելով «Սթոք Սիթիին»:Այս մասին տեղեկացնում է՝ Armsport.am -ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА