ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արմավիրում վաղ ժամանակների հնավայր է հայտնաբերվել

13.01.2018 21:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արմավիրում վաղ ժամանակների հնավայր է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղի հարևանությամբ «Լեռնագոգ 1» անվամբ հնավայրում բացահայտվել է բնակատեղի, որը թվագրվում է ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով – 7-րդ հազարամյակի սկզբով: Իսկ բնակատեղիում ապրող հասարակությունը տիրապետել է որոշակի ճարտարապետության:

«Սարդարապատում չեմ եղել, որովհետեվ ինձ ոչ ոք էլ չէր հրավիրել»

«2017 թ. ֆունդամենտալ հետազոտությունների ժամանակ փայլուն արդյունք ունեցանք: Խոսքն այն մասին է, որ առաջին անգամ այս տարածաշրջանում արձանագրել ենք ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են ք.ա. 8-րդ հազարամյակի վերջով – 7-րդ հազարամյակի սկզբով: Մինչ այդ Հայաստանի տարածքում հնագույն բնակատեղիների շերտերն առավելագույնը, որ կարողանում էինք թվագրել, ք.ա. 6-րդ հազարամյակի քառորդն էր»,-  2017 թվականի աշխատանքներն ամփոփելով ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Ըստ նրա՝ սա 2017թ. ամենաերևելի փաստագրումն է: Այժմ 1000 տարի ավելի վաղ ժամանակների հնավայրի մասին է խոսքը, որն ապացուցում է, որ Հայկական լեռնաշխարհի այս հատվածները բնակեցնողները նեոլիթյան դարաշրջանի սկզբնափուլերում այդ գործընթացների ակտիվ մասնակիցն են եղել:

«Միջազգային գիտության մեջ տեսակետ կա, որ միջուկային գոտիներից հմտությունները տարածվում էին Փոքր Ասիայով դեպի Եվրոպա: Ըստ էության, մենք այսօր փաստագրել ենք ժամանակակից Հայաստանի տարածքում հուշարձան, որն այդ ժամանակների է, այսինքն՝ միջուկային գոտիներին բնորոշ չափանիշներով հուշարձան ենք արձանագրել»,- շեշտեց Պ. Ավետիսյանը հավելելով. «Հիմա հերթը Մշակույթի նախարարությանն է, որպեսզի այս հնավայրը ընդգրկվի ցուցակներում և պետության կողմից պահվի»:

Տիգրանակերտի թանգարանն այցելուների պակաս չունի

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանի խոսքով Լեռնագոգում կավից շինության հետքեր են հայտնաբերվել: Հնավայրում հայտնաբերված բոլոր իրերի՝ ոսկրաբանական նյութերի, ածուխների ուսումնասիրությունը նույն ժամանակաշրջանի թվագրում են ունեցել. «Հստակ կարող ենք ասել, որ Լեռնագոգը 8-րդ հազարամյակի վերջի – 7-րդ հազարամյակի սկզբի է, և հասարակությունը, որը ապրում էր այդտեղ, տիրապետում էր որոշակի ճարտարապետության: Մարդիկ տիրապետել էին կավի ճարտարապետությանը: Դեռևս 2015 թ. հետախուզական աշխատանքներ կատարելուց այստեղ գտել էինք 10-րդ հազարամյակին բնորոշ գործիքներ, որոնք քարից ճարտարապետության հետ կապ ունեին: Իսկ 2017 թ. արդեն ավելի մեծ մասշտաբով սկսեցինք պեղել և գտանք անխաթար շերտեր, ոսկրաբանական նյութեր, որոնք թույլ տվեցին ավելի հստակ պատկերացում կազմել»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА