ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ժլատ տանտերը սպանել է հյուրին, ով կերել է ամանորյա հյուրասիրությունը

14.01.2018 12:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ժլատ տանտերը սպանել է հյուրին, ով կերել է ամանորյա հյուրասիրությունը

Խաիլինո գյուղի բնակիչը պատահաբար սպանել է իր ծանոթին՝ կասկածելով, որ նա կերել է ամանորյա սեղանի համար նախատեսված մթերքը: Միջադեպի մասին հաղորդում է dni.ru պարբերականը՝ հղելով ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանային քննչական վարչությանը:

Թրամփի նախկին փաստաբանը հայտարարել է, որ նախագահը չի կերել գաղտնի փաստաթղթերը

Պարբերականի տվյալներով, բնակարանի տերը պատրաստվում էր անցնել տոնական ընթրիքի ժամացույցի կեսգիշերյան համազարկերից հետո, սակայն պարզվել է, որ սեղանին մթերք չի մնացել: Համարելով, որ դրանք կերել է հյուրը, տղամարդը բռունցքով հարվածել է նրան, ինչի հետևանքով շատակեր հյուրը գլխով խփվել է սեղանին, անգիտակից վայր ընկել և մի քանի ժամ անց մահացել:

Նշվում է, որ տանտերը միայն առավոտյան է նկատել, որ իր ծանոթը մահացել է, երբ վերադարձել է ամանորյա տոնակատարությունից հետո:

Կամչատկայի գյուղի անհյուրասեր բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով: Փաստի առթիվ քննություն է ընթանում: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА