ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

28 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ տեղի ունեցավ Բաքի հայերի ջարդը (Տեսանյութ)

13.01.2018 20:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
28 տարի առաջ Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ տեղի ունեցավ Բաքի հայերի ջարդը (Տեսանյութ)

1990 թվականի հունվարի 13-19-ը Բաքվում տեղի իշխանությունների թողտվությամբ եւ հովանավորթյամբ տեղի է ունեցել  հայերի ջարդ, որն ինչպես ջարդերից մազապուրծ եղած Բաքվի հայերն են վկայում` Հայոց ցեղասպանության, Սումգայիթյան ջարդերի շարունակությունն էր:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԻ խոսքով`ավելի քան 100 տարի հայության բնօրրանում տեղի է ունենում ծրագրավորված ցեղասպանություն, որն իրականացվում է թուրք տարրի օգնությամբ: Ըստ Մ. Ավագյանի այս ամենի վառ ապացույցը հունվարի 13-19-ի Բաքվի ջարդերն են, որով վերջին հարվածով Ադրբեջանը վերացրեց Բաքվի բազմադարյան հայկական համայնքը.«Սա Ցեղասպանություն էր, որը կասկածի տեղիք չի տվել:1988 թվականի Սումգայիթի, չասենք  1987թ.-ի Չարդախլուն, որտեղ նույնպես մարդկանց կոտորեցին եւ բռնի տեղահանեցին, ջարդերի հետեւում կանգնած էին հստակ մարդիկ`Գորբաչով, Վեզիրով , Մութալիբով, Ալիեւ եւ այլք: Մենք պետք է ի վերջո փորձ անենք, որպեսզի պատժվեն ջարդերի կազմակերպիչներին ու այն իրականացնողները»,-փաստեց Մարիամ Ավագյանը: Նրա տվյալներով, Բաքվից 660 հազար հայ է բռնի տեղահանվել:
Մանրամասները` տեսանյութում

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА