ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ճապոնիայում ավելի քան 92 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

13.01.2018 15:47 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ճապոնիայում ավելի քան 92 հազար հավ են ոչնչացրել թռչնագրիպի պատճառով

Ճապոնական Սիկոկու կղզու վրա գտնվող Կագավա պրեֆեկտուրայում հունվարին առնվազն 92.000 հավ են ոչնչացրել՝ թռչնագրիպի վիրուսի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն` հղում անելով երկրի գյուղատնտեսության նախարարությանը:

Վենեսուելայի նախագահը հավաստել է, որ երկիրը պատրաստ է դրամական բարենորոգում իրականացնել

Նշվում է, որ թռչունների անկումը գրանցվել է Սանուկի քաղաքի մի շարք ֆերմաներում և հարակից շրջաններում։ Թռչնաֆաբրիկաներից մինչև 10 կմ հեռավորության վրա կարանտինային գոտի է սահմանվել, արգելվել է թռչնամսի, հավկիթների դուրսբերումը շրջանից

Աղբյուրի փոխանցմամբ` թռչունների ոչնչացման գործողությանը մասնակցել է 750 մարդ, այդ թվում՝ ինքնապաշտպանության ուժերի աշխատակիցները։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА