ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայելու մոգական հատկությունները. ինչպես տուն բերել հաջողությունը

14.01.2018 09:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայելու մոգական հատկությունները. ինչպես տուն բերել հաջողությունը

Հայելին համարվում է մոգական իր, որն ընդունակ է հավաքել էներգիան և ետ վերադարձնել մարդուն: Ասում են, ինչ հայելին «տեսնում է», այն էլ հետո փոխանցում է մեզ: Այլ խոսքերով, հայելին, որին Դուք նայում եք ամեն օր, որսում է Ձեր տրամադրությունը, ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը, պահպանում է այդ ինֆորմացիան, իսկ հետո ետ է արտացոլում այդ ամենը:

<<Մեր տունը>> ՀԿ-ն յուրովի հանդես կգա անկախության օրվան նվիրված միջոցառմանը

Կան շատ ժողովրդական նախանշաններ, ըստ որոնց՝ բարի չի լինի, եթե լաց լինեք հայելուն նայելիս, և, որ չի կարելի գրպանի հայելին տալ ուրիշին: Այս բոլոր սնահավատությունները նախազգուշացնում են այն մասին, որ այս մոգական իրի հետ պետք է զգույշ լինել:

Բայց ինչպես հայելին որսում է բացասականը, այնպես էլ որսում է դրականը: Այնպես որ, այս առարկայի մոգական հատկանիշների օգնությամբ կարելի է հաջողությունը տուն գրավել:

Ինչպես գրավել հաջողությունը

Կան մի քանի փոքրիկ խորամանկություններ, որոնք կօգնեն Ձեզ օգտագործել հայելու ուժը Ձեր շահի համար:

1. Ուշադիր նայեք այն բանին, ինչն արտացոլվում է Ձեր տան ամենամեծ հայելու մեջ: Եթե Ձեր հայելին հաճախ «տեսնում է» աղբ, կեղտ և տարբեր անպետքություններ, ապա դա կանդրադարձնի այն Ձեր կյանք: Վեճերը, ֆինանսական դժվարությունները, անհաջողությունները, պրոբլեմներն անձնական կյանքում և աշխատանքում ապահովված են:

2. Հետևեք այն բանին, որ Ձեր հայելին միշտ արտացոլի մաքրություն և կարգ ու կանոն: Դուք ինքներդ մի մոռացեք ժպտալ հայելու մեջ և երևալ դրան միայն լավ վիճակում, լավ հագուստով և լավ տրամադրությամբ: Այն անպայման «կհիշի» Ձեր դրական վիճակը և անընդհատ ետ կվերադարձնի այն Ձեզ:

3. Եթե Դուք ցանկանում եք հաջողությունը տուն գրավել, ապա հայելու առջև դրեք այն, ինչը կմարմնավորի Ձեր հաջողությունը: Մի մոռացեք, որ հայելին ընդունակ է կրկնապատկել էներգիան: Օրինակ` եթե Ձեր կյանքում բավարար չէ սերը, ապա թող հայելին արտացոլի ռոմանտիկ արձանիկ, կարմիր մոմեր կամ սերը գրավող թալիսման քարեր:

Կարող եք հայելու առջև դնել Ձեր սիրած մարդու լուսանկարը. այն կօգնի ավելի մտերմանալ նրա հետ: Եթե նյութական դժվարություններ ունեք, ապա հայելու առջև դրեք մետաղադրամներ, թանկարժեք զարդեր կամ դրամապանակ: Արտացոլվող առարկաների էներգիան կկրկնապատկվի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА