ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ով եւ ինչպես է հայտնվել համագյուղացու տանը մահացած` մանրամասներ Մխչյանում կատարված արտակարգ դեպքից

13.01.2018 12:53 ՔՐԵԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ով եւ ինչպես է հայտնվել համագյուղացու տանը մահացած` մանրամասներ Մխչյանում կատարված արտակարգ դեպքից

Հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության բաժին եւ հայտնել, որ գալով տուն` իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի: Ըստ տարածված լուրերի մահացած նույն գյուղի երիտասարդ տղա է:

Արթուր Ասատրյանի տանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք. ԱԱԾ տեսանյութը

Այս եւ դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ փորձեցինք պարզել Մխչյանի համայնքապետ Խաչիկ Պողոսյանից, ով միայն հաստատեց, որ այո, մահացածը նույն գյուղից է, բայց թե ինչ է կատարվել, ինչպես է հայտնվել համագյուղաու տանը` գյուղապետը չպատասխանեց: Նշելով միայն. «Հիմա կարեւորն ու ցավալին այն է, որ մահացողը երիտասարդ 31 տարեկան տղա է, մնացածը չգիտեմ»:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА