ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լոս Անջելեսում հայտնվել է «Օփրան՝ նախագահ» գրությամբ գովազդային վահանակ

13.01.2018 12:25 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լոս Անջելեսում հայտնվել է «Օփրան՝ նախագահ» գրությամբ գովազդային վահանակ

Լոս Անջելեսի կենտրոնում հայտնվել է «Օփրան՝ նախագահ» գրությամբ գովազդային վահանակ, գրում է Daily Mail-ը: Սա՝ մի քանի օր անց այն բանից, երբ ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին ելույթ է ունեցել «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ:

Facebook-ի նեյրոցանցը ձայնագրությամբ գուշակել է երաժշտի շարժումները

Իր ելույթում նա խոսել է սեքսուալ բռնության և ոչ իրավահավասարության խնդիրների մասին, ինչից հետո ԶԼՄ-ները ենթադրել էին, որ Ուինֆրին կարող է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի 2020 թ. ընտրություններում: Ավելի ուշ այդ շշուկները հերքվել էին:

Ավելի վաղ Rasmussen Reports ընկերությունը հարցում է անցկացրել, որի համաձայն՝ ԱՄՆ բնակիչները նախագահական ընտրություններում ավելի շուտ Օփրա Ուինֆրիի օգտին կքվեարկեն, քան Դոնալդ Թրամփի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА