ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր մթերքներն են կանխում քաղցկեղը

13.01.2018 11:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ո՞ր մթերքներն են կանխում քաղցկեղը

Սննդային մանրաթելերի մեծ պարունակությամբ դիետան կարող է զգալիորեն նվազեցնել կոլորեկտալ քաղցկեղով հիվանդանալանու հավանականությունը, պարզել են բրիտանական Բաբրահամի ինստիտուտի գիտնականները:

Ո՞ր երկրի ֆուտբոլի հավաքականը կդառնա հաղթող Աշխարհի առաջնությունում 

Բրիտանացի հետազոտողները հայտնաբերել են, որ խթաղիի էպիթելային հյուսվածքների ԴՆԹ-ում գիստոնների բարձր մակարդակ է պարունակվում, որոնք պատասխանատու են գեների միացման եւ անջատման համար, այսինքն՝ դրանց ակտիվության համար: Ըստ որում՝ ոչ պակաս դերակատարում ունեն կարճաշղթա ճարպաթթուները (ԿՇՃ): ԿՇՃ-ն մեծացնում է այսպիսի գիստոնների մակարդակը եւ նվազեցնում HDAC2 սպիտակուցի քանակությունը, որի պարունակությունը գիտնականները կապում են քաղցկեղի առաջացման հավանականության հետ: ԿՇՃ-ն եւ գիստոնները դրական են ազդում ինֆեկցիաների դեմ օրգանիզմի պայքարելու կարողության եւ ուռուցքային հիվանդությունների նկատմամբ նրա կայունության վրա:

Օրգանիզմը ԿՇՃ է արտադրում սննդային մանրաթելերի ֆերմենտացման պրոցեսում, որոնցով հարուստ են բանջարեղենը, մրգերը, նպարեղենը: Բջջանյութի մեծ պարունակությամբ դիետան նպաստում է ԿՇՃ-ի ակտիվ արտադրմանը, ինչն, իր հերթին, կարեւոր է քաղցկեղի կանխման համար:

«Կարճաշղթա ճարպաթթուները աղիների բջիջների համար էներգիայի հիմնական աղբյուրն են, սակայն մենք նաեւ պարզել ենք, որ դրանք գենոմում ազդում են գիստոնների վրա»,- ասում է հետազոտության հեղինակներից Ռեյչել Ֆելլոուսը:

Ինչպես նշում են Բաբրահամի ինստիտուտի աշխատակիցները, հետազոտությունը թույլ է տվել հայտնաբերել HDAC2 սպիտակուցի նոր դերը, որը կապված է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հետ: Նրանց կարծիքով՝ հետագայում սա կարող է նպաստել նոր դեղամիջոցների ստեղծմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА