ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ես էն արյունոտ դեմքով ու մինչեւ վերջին շունչը կռվող պատանին եմ…»

12.01.2018 23:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ես էն արյունոտ դեմքով ու մինչեւ վերջին շունչը կռվող պատանին եմ…»

Դերասան, մարզիչ ՀԱՅԿ ՄԻՐԶՈՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում ուշագրավ գրառում է կատարել՝ մասնավորապես անդրադառնալով 2006-2018 թթ.-ին իր կյանքում տեղի ունեցած փոփոխություններին:

Լարսում հայկական ավտոբուսներին չեն թույլատրում Ռուսաստանի տարածք մտնել

«Երբ դեռ արյունոտ դեմքով ու մինչեւ վերջին շունչը ռինգում կռվող պատանի էի՝ հեռավոր 2006 թվին, ոչ ոքի մտքով չէր անցնի, որ մի քանի տարի անց կտեսնեն իմ քանդակները, հետո կտեսնեն ինձ` թատրոնի բեմում՝ գլխավոր դերեր կատարելիս, հետո՝ որպես բեմադրիչ, հետո՝ էդ ամեն ինչը կթողնեմ ու կդառնամ մարզիչ/ֆիզիոլոգ», - գրել է նա:

Հ. Միրզոյանը նաեւ նշել է, որ վաղուց շատերն են համոզում, որ ցուցահանդես անի. «Սակայն ցուցահանդես դեռևս չեմ անի, բայց նորից սկսել եմ նկարել... Գուցե վաղը որոշեմ դառնալ միկրոմիջուկային ատոմային ֆիզիկոս կամ կոսմոնավտ... Մեկ է ես ամեն ինչում կատարելության եմ հասնելու. Ինչո՞ւ... Որովհետեւ ես էն արյունոտ դեմքով ու մինչեւ վերջին շունչը կռվող պատանին եմ…», - շեշտել է հայտնի մարզիչը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА