ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 2017թվականը եղանակային ամենաթանկ տարին էր 

12.01.2018 21:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 2017թվականը եղանակային ամենաթանկ տարին էր 

Վերջին 30 տարիների ընթացքում երկրագնդի վրա տեղի ունեցող բնական եւ տեխնոգեն երեւույթների շարքում ամենանշանակալիցը կլիմայի գլոբալ փոփոխությունն է, որի ստույգ պատճառները դեռեւս վիճահարույց են, իսկ դրա հետագա ընթացքն անկանխատեսելի է ողջ կենսոլորտի եւ մարդկության համար: Աշխարհի առաջատար փորձագետները զգուշացնում են, որ մարդու գործունեության պատճառով առաջացող գլոբալ տաքացումը կարող է ավելի զգալի լինել, քան կատարված հաշվարկները:

ՀԱՐՑ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՑ, ՈՒՄ ԱՆՁՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է

Կլիման փոփոխվում է...

Կլիմայական տարօրինակությունները նաեւ մեր աչքի առաջ են: Մինչ այս ո՞վ էր տեսել նման տաք ձմեռ: Եվ սա այն դեպքում, երբ մոլորակի այլ հատվածներում անոմալ ցրտեր են: Իհարկե, ձմեռային նման տաքությունը շատերի սրտով է: Բայց նաեւ՝ բոլորն են մտահոգված՝ ի՞նչ կհաջորդի նման տաք ձմռանը, ինչպիսի՞ անակնկալների, կամ, միգուցե, աղետների պետք է սպասենք:
Ուրեմն՝ ի՞նչ է կատարվում կլիմայի հետ, ի՞նչ վտանգներով է այն հղի, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության գիտակիրառական կենտրոնի պետ ԶԱՐՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՑ: Նա եւս մեզ հետ զրույցում փաստեց, որ կլիմայի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում ամբողջ աշխարհում.
- Ամբողջ աշխարհում առկա կլիմայի փոփոխությունները պայմանավորված են ինչպես մարդկային, այնպես էլ՝ բնական գործոններով: Մարդկային գործունեության արդյունքում փոխվել են ջերմաստիճանի եւ խոնավության հաշվեկշիռը, որի արդյունքում տեղի է ունենում այս տաքացումը:
- Կմանրամասնեք` ի՞նչ է նշանակում ջերմաստիճանի եւ խոնավության հաշվեկշռի փոփոխությունը:
- Կլիման արեգակից ստացված ջերմությունն է, մնացածը ծով-ցամաք հարաբերակցությունը, ծովի մակերեւույթից եկած ջերմությունը եւ այլն: Այս բոլոր տարրերի համախումբը պայմանավորում է տվյալ վայրի կլիման: Ինքնին կլիման դա տվյալ վայրում գերակշռող եղանակն է: Տեսեք` ինչ է կատարվել. սովորաբար արեգակից երկրագունդը ինչքան ջերմություն որ ստանում է ցերեկը, այնքան էլ պետք է կորցնի  գիշերը: Սակայն մարդու գործունեության արդյունքում, մթնոլորտում ստեղծվել է որոշակի շերտ, որը առաջացրել է, այսպես ասած, ջերմոցային էֆեկտ: Եթե մասնագիտորեն բացատերմ, ապա հետեւյալ իրավիճակն է` մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդը (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում եւ անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության, հողօգտագործման մեջ փոփոխությունների հետեւանքով եւ այլ աղբյուրներից: Հալոիդածխաջրածիններ (CFC, HFC, PFC) կոչվող արհեստական միացությունները եւ այլ երկարակյաց գազեր, ինչպիսին, օրինակ, ծծմբի հեքսաֆտորիդն է (SF6), ստացվում են արդյունաբերական եղանակով: Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության: 
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել է արդեն, որ, ամենայն հավանականությամբ, 2017թվականը կդասվի երրորդ տաք տարին` 2015-2016 թվականից հետո: Այսինքն` կլիման ավելի խստացված ձեւով է հանդես գալիս:

Երևանի ամենաթանկ մանկապարտեզներից մեկը պատկանում է ԱԱԾ նորանշանակ պետի կնոջը. լուսանկարներ

«ՀՀ-ում մինչեւ 2100թ.- ջերմաստիճանը կարող է բարձրանալ 2-4 աստիճանով»

- Ի՞նչ վտանգներ կարող է առաջ բերել կլիմայի փոփոխությունը:
- Եթե Դուք խորանաք կլիմայի փոփոխության եւ դրա ազդեցության հարցերում, ապա կտեսնեք, որ ամբողջ աշխարհում այսօր կլիմայի փոփոխությանը զուգահեռ կատարվում են միջոցառումներ: Այսինքն, սպասվում է, որ կլիմայի փոփոխությունը, այո, կարող է բերել որոշակի ազդեցության, հատկապես կարող են լուրջ փոփոխություններ կատարվել տնտեսության այն ճյուղերում, որոնք մեծապես կապված են կլիմայի հետ ¥օրինակ գյուղատնտեսությունը¤: Այդ իսկ պատճառով ամբողջ աշխարհում այսօր մշակվում են միջոցառումներ, որպեսզի կարելի լինի մեղմել կլիմայի փոփոխությունների ազդեցությունը: Առաջին քայլը, որ արվում է, սահմանափակումն է ջերմոցային գազերի արտանետումները մթնոլորտ, քանի որ հենց դրանք են առաջացնում մթնոլորտում այդ պաշտպանիչ շերտը:
Կլիմայական կանխատեսումների սցենարով նախատեսվում է, որ Հայաստանում մինչեւ 2100 թվականը միջին ջերմաստիճանը կարող է բարձրանալ 2-4 աստիճանով: Այդ իսկ պատճառով ջերմոցային գազերի արտանետման այնպիսի սահմանափակումներ են կազմակերպվում, որպեսզի հետագա բարձրացումը չգերազնցի երկու աստիճանը: Այսինքն, մշակվում են միջոցառումներ՝ նվազեցնելու կլիմայի փոփոխության ազդեցության աստիճանը: Որովհետեւ, թեեւ առաջին հայացքից որեւէ բարդ բան չկա, սակայն կլիմայի անգամ որոշակի շեղումը կարող է բերել էական փոփոխություններ: Ինչպես, օրինակ, Սահարայում ձյուն տեղաց:
Պետք է ասեմ, որ 2017թվականը Համաշխարհային օդերեւութաբանության կազմակերպության սահմանմամբ` եղանակային ամենաթանկ տարին է համարվել: Այն պատճառաբանվել է հետեւյալով. 2017թվականին առավել շատ այնպիսի վտանգավոր եղանակային երեւույթներ են դիտվել, որոնք բացասական  ազդեցություն են ունեցել տնտեսության վրա եւ մեծ ծախսեր են պահանջվել՝ վերականգնելու համար: 
Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА