ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անկարայի նախկին քաղաքապետն աշխատանք է փնտրում

12.01.2018 18:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Անկարայի նախկին քաղաքապետն աշխատանք է փնտրում

Անկարայի նախկին քաղաքապետ, իր հայատյաց հայտարարություններով հայտնի Մելիհ Գյոքչեքը դիմել է «Sözcü» թերթին՝ խնդրելով իրեն աշխատանքի ընդունել։

Թրամփի նախկին խորհրդականն Էրդողանին «աշխարհի ամենավտանգավոր մարդ» է անվանել

«Cumhuriyet» թերթի տեղեկացմամբ՝ Գյոքչեքն իր դիմումում ասել է․ «Եթե «Sözcü»-ի ղեկավարությունը հարմար գտնի, ես շատ կցանկանայի գրել «Sözcü»-ի համար։ Շատ մեծ աշխատավարձ էլ չեմ պահանջի։ Ուրիշ տեղից էլ եմ առաջարկ ստացել, բայց ես նախապատվությունը կտայի «Sözcü»- ին»։ «Sözcü»-ի ներկայացուցիչներից Ռահմի Թուրանը պատասխանել է Գյոքչեքի դիմումին․ «Ոչ մի դեպքում», -ասել է նա։

Թերթում թեմային անդրադարձ է կատարվել «ԱԶԿ-ի կողմից հալածված Գյոքչեքը «Sözcü»-ին պատմել է իր հետ կատարվածը», «Անկարայի քաղաքապետ եղած ժամանակ «Sözcü»-ի հետ անհաշտ Գյոքչեքը անկեղծացել է բոլոր հալածյալների անունից խոսող «Sözcü»-ի հետ», - վերնագրերի ներքո:

«Յուրաքանչյուր ոք կարող է ցանկություն արտահայտել, դա մարդկանց բնական իրավունքն է։ «Sözcü»-ն հրապարակեց նրա խոսքերը՝ հույսով, որ բոլոր ԱԶԿ-ականներն էլ մի օր Մելիհ Գյոքչեքի նման կգտնեն ճիշտ ուղին։

Մեր և Մելիհ Գյոքչեքի աշխարհայացքն ու ժողովրդավարության ընկալումները շատ տարբեր են։ Իհարկե, խոսք անգամ չի կարող լինել այն  մասին, որ Գյոքչեքը դառնա մեր թերթի աշխատակիցը», - նշել է Թուրանը։

Հիշեցնենք, որ Անկարայի քաղաքապետ Գյոքչեքը հրաժարական էր տվել 2017թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) գլխավոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА