ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուբեն Հայրապետյան. Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ

12.01.2018 16:23 ՍՊՈՐՏ
Ռուբեն Հայրապետյան. Հայաստանում կան Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ  անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ նշել, որ Հայաստանում Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ կան:

Մեսսիի ձախ, Նեյմարի՝ աջ ոտքը, Ռոնալդուի մտածելակերպը և Բուֆոնի որակը.Մբապեն`իդեալական ֆուտբոլիստի մասին

«Մենք ունենք լավագույն հայ ֆուտբոլիստի մրցանակ: Մեկն էլ մի օր կարող է ասել՝ լավագույն պաշտպան, լավագույն կիսապաշտպան կամ լավագույն հարձակվող: Թող մյուս ֆուտբոլիստները երազեն եւ Մխիթարյանից առաջ անցնեն: Ամբողջ ինտրիգը պետք է դա լինի, որ մեկը փորձի Մխիթարյանից առաջ անցնել: Ես Մխիթարյանից ավելի տաղանդավոր ֆուտբոլիստներ եմ տեսնում: Հաստատ տեսնում 10-ից ավելի այդպիսի խաղացողներ, բայց արդյոք նրանցից մեկը կդառնա Մխիթարյանի նման: Շատ կարեւոր է լինել նրա պես աշխատասեր, պրոֆեսիոնալ ու կարգապահ եւ, ամենակարեւորը, սիրել ֆուտբոլը Մխիթարյանի նման: Եթե այդ 4 բաները կունենան այդ խաղացողները, որոնց ես տեսնում եմ, կդառնան Մխիթարյանից ավելի ուժեղ ֆուտբոլիստներ»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА