ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը ապրիլի 1-ից հետո էլ հանգիստ առք ու վաճառք կանեն երկրի ներսում»

12.01.2018 16:20 ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Աջ ղեկով մեքենաների սեփականատերերը ապրիլի 1-ից հետո էլ հանգիստ առք ու վաճառք կանեն երկրի ներսում»

Հայտնի է, որ Կառավարության վերջին նիստում որոշվեց այս տարվա ապրիլի մեկից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումն
ու շահագործումը Հայաստանում: Ինչ է իրենից ենթադրում այդ որոշումը, կա կոնկրետ փորձաքննություն, որ աջ ղեկով մեքենաները
վտանգավոր են երթեւեկության համար, ինչու հիմա միայն որոշեցին արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծում, արդյո՞ք երկրիր
ներսում եւս արգելված նմանատիպ մեքենաների առքուվաճառքը եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով դիմեցինք ՀՀ
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ, ով
անդրադառնալով ապրիլի մեկից ուժի մեջ մտնող որոշմանը մանրամասնեց.

«Փռեք ասֆալտներին եւ ծեփեք պատերին» հրահանգը դեռ օրակարգում է՞…»


- Աջ ղեկով մեքենաների շահագործման արգելքը վերաբերում է միայն ապրիլի մեկից հետո ներմուծվող ավտոմեքենաներին, իսկ
մինչ այդ ներմուծված ու շահագործված աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ազատ տնօրինել դրանք, վաճառել
կամ շահագործել: Մինչեւ ապրիլի 1-ը ներմուծված մեքենաները պետք է շարունակեն շահագործվել, դրանց սեփականատերերը
կարող են ազատ տնօրինել իրեն շարժական գույքի իրավունքները:


- Արդեն իսկ ներմուծված մեքենաների առքուվաճառք երկրի ներսում թույլատրվելո՞ւ է վերոհիշյալ որոշման ուշի մեջ մտնելուց հետո:


Այո, արդեն իսկ ներմուծված աջ ղեկով մեքենաների սեփականատերերը կարող են ապրիլի 1-ից հետո էլ հանգիստ առք ու վաճառք անել: Որոշումը ենթադրում է միայն այն, որ ապրիլի 1-ից այլեւս չենք թույլատրելու, որ Հայաստանի Հանրապետություն նման տրանսպորտային միջոցներ ներմուծվեն, եւ դրանք չեն հաշվառվելու:

 

Հ.Գ. Թեմայի վերաբերյալ հանրությանը հուզող հարցերի մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА