ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առայժմ եղանակային պայմանները գյուղատնտեսության համար որեւէ խնդիր չեն ստեղծել

12.01.2018 15:27 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առայժմ եղանակային պայմանները գյուղատնտեսության համար որեւէ խնդիր չեն ստեղծել

Ագրարագյուղացիական միավորման նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԻ խոսքով` այս պահին հանրապետությունում եղանակային պայմանները գյուղատնտեսության համար որեւէ խնդիր չեն ստեղծել, թե ինչ կլինի հետագայում` դժվար է պատասխանել. «Իհարկե, լավ կլիներ, որ այսօր հանրապետությունում ձյան շերտ լիներ, քանի որ մեծ մտահոգությունների տեղիք է տալիս ջրամբարների ներկայիս վիճակը, որոնք դատարկ են: Եթե ջրամբարները չլցվեցին , ապա կարող ենք ասել, որ խնդիր ունենք: Կարծում եմ` բնությունն իր գործը կանի եւ ամեն ինչ կկարգավորվի»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Հրաչ Բերբերյանը: Նրա բնորոշմամբ , նախորդ տարին գյուղատնտեսության համար լավ տարի էր, այլ հարց է, որ լավ չեն մշակում: Որպես օրինակ մեր զրուցակիցը բերեց խոտի պաշարների սակավությունը, ընդգծելով, որ եթե խոտ չեն կուտակել, չի նշանակում, որ այն քիչ է եղել. «Գյուղատնտեսությունն այն բնագավառն է, որտեղ անհրաժեշտ են հմուտ մասնագետներ: Այսօրվա մսի թանկացումը գյուղատնտեսությունը տգետ վարելու արդյուքն է: Ժամանակյին խոտը չամբարեցին այնքան ժամանակ, մինչեւ Խոսրովի անտառնում եւ այլ տարածքներում հնդեհներ բռնկվեցին: Կարող էին գյուղացիներին թույլատրել, որպեսզի  անտառի բացատներից խոտը հավաքեին, որի արդյունքում հրդեհ էլ չէինք ունենա: Ամեն դեպքում այս տարի մեր աշխատանքից է կախված գյուղատնտեսության համար տարին լավը կլինի, թե` ոչ»,-փաստեց Հրաչ Բերբերյանը հավելելով, որ եթե խոտի շետը շուտ երեւաց, ձնահալը շուտ եղավ, ապա արտովայրերը շուտ կբացվեն, խոտի խնդիր չի լինի եւ միսն էլ ավելի չի թանկանա:
Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ՀՀ նախագահը հատուկ հանձնարարական է տվել.«Թող փորձեն նախագահի հանձնարարությունը չկատարեն»,-եզրափակեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը:

Կույրերը մերժում են կույրերի միավորման ամբողջ նախագահության կազմին


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА