ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր Թրամփը որոշում կընդունի իրանական պատժամիջոցների վերաբերյալ

12.01.2018 13:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր Թրամփը որոշում կընդունի իրանական պատժամիջոցների վերաբերյալ

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել էր ազգային անվտանգության հարցերով փորձագետների հետ՝ վերլուծելու Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման հետևանքներն ու հնարավոր ռիսկերը։ Սպասվում է, որ պատժամիջոցների վերսկսման վերաբերյալ վերջնական որոշումը կհնչեցվի այսօր։ Մի շարք պատժամիջոցային միջոցառումներ չեղարկվել էին միջուկային գործարքի պայմաններով, որը կնքվել էր Իրանի կառավարության և աշխարհի 6 ազդեցիկ պետությունների ներկայացուցիչների կողմից։ Նախագահ Թրամփն արդեն հասցրել է այդ պայմանավորվածությունն անվանել վատագույններից մեկը պատմության մեջ՝ մեղադրելով դրանում իր նախորդին՝ Բարաք Օբամային։ Թրամփի կարծիքով՝ գործարքի արդյունքում Իրանը ստացել է առանց խոչընդոտի իր միջուկային ծրագիրը զարգացնելու հնարավորություն, այդ իսկ պատճառով կնքված համաձանագիրը չի բխում ԱՄՆ ազգային շահերից։

Բեռլինն ուսումնասիրում է ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանին փոխհատուցումների տրամադրման հնարավորությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА