ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեգան Մարքլը չափազանց շքեղ կյանքի պատճառով հայտնվել է կծու խոսքերի տարափի տակ

12.01.2018 13:06 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մեգան Մարքլը չափազանց շքեղ կյանքի պատճառով հայտնվել է կծու խոսքերի տարափի տակ

Բրիտանացի արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլի խորթ քույրը նրան ագահ է անվանել և մեղադրել հորը օգնելու ցանկության բացակայության մեջ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

«Սա ուղղակի անիմաստ միջոցառում է». Մհեր Մկրտչյան

«եթե դու կարող ես 75 հազար դոլար ծախսել զգեստի վրա, ապա կարող ես դրանք ծախսել նաև հորդ վրա»,-հայտարարել է 52-մյա Սամանտա Գրանտը։ Կինը նկատի է ունեցել էլիտար բրիտանական Ralph & Russo բրենդի զգեստը, որով դերասանուհին Հարրիի հետ ֆոտոսեսիայի էր մասնակցել՝ նվիրված նշանադրությանը։

Գրանտի խոսքով՝ նրա 73-ամյա հայրը տառապում է ոտքերում առկա ցավից և դիմել է բժշկի, որպեսզի հնարավորություն ունենա հարսանիքի ժամանակ Մարքլին խորանի մոտ հասցելու համար, սակայն անհրաժեշտ ընթացակարգերի համար նրան գումար է հարկավոր։

Գրանտն առաջին անգամ չէ հարձակվում Մարքլի վրա։ Ավելի վաղ նա «մերկացնող» գիրք էր թողարկել Մարքլի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА