ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որքան էլ ծիծաղենք, բայց աբսուրդն այլ կերպ չի լինում». քաղաքագետը Ա. Արզումանյանի քայլի մասին

12.01.2018 11:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Որքան էլ ծիծաղենք, բայց աբսուրդն այլ կերպ չի լինում». քաղաքագետը Ա. Արզումանյանի քայլի մասին

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքական գիտությունների դոցենտ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆՆ անդրադառնալով Դանիայում ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյաի Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրած հայցին, նշում է.«Որքան էլ ծիծաղենք, «խնդանք», «ղժժանք», բայց աբսուրդն այլ կերպ չի լինում, եթե ոչ այսպես. Դանիայում ՀՀ դեսպանի հայցը, (ում նշանակում է ՀՀ Նախագահը), ընդդեմ ՀՀ֊-ի ՄԻԵԴ֊ ը բավարարել է եւ ՀՀ ինչ-որ գումար պետք է մուծի սույն պաշտոնյային։ Իհարկե ես լավ տեղյակ եմ, որ այստեղ կա ժամանակագրության հարց, բայց պետք է արձանագրել, որ փաստորեն Ա.Արզումանյանը դատի է տվել «Ս.Սարգսյանի Հայաստանը»: Մյուս դեպքի մասով. աբսուրդ է, երբ անպատժելի ու արտոնյալ երիտասարդների արկածների արդյունքում ձեւավորած իրավիճակում ՀՀ պետ. կառավարման ուժային սեգմենտի երկու կարեւոր օղակ՝ Ոստիկանությունն ու ՔԿ- ը հրապարակային հարթակներում բանավեճային ֆորմատում հայտարարություններով են փոխանակվում՝ իրենց իսկ հեղինակության ու գործունեության նկատմամբ հանրային՝ առանց այն էլ ցածր վստահության մակարդակն էլ ավելի իջեցնելով։ Իհարկե երկու դեպքերի պատճառներին կարելի է մանրամասն անդրադառնալ՝ նշելով այն պայմանների ողջ ամբողջությունը, որ հանգեցրել է նման իրողությունների, սակայն այստեղ ավելի մտահոգիչ է այլ բան` այս անորմալ իրավիճակը մեզ համար արդեն վաղուց դարձել է շատ նորմալ»,-ասում է քաղաքագետը:

«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА