ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այս թանկացումները խփելու է ուղիղ գյուղատնտեսությանը».պատգամավոր

11.01.2018 17:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«Այս թանկացումները խփելու է ուղիղ գյուղատնտեսությանը».պատգամավոր

Օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցկացրել էր խորհրդակցություն` հանրապետությունում առանձին ապրանքատեսակների գների բարձրացման եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմմանն ուղղված լուծումները քննարկման նպատակով: Խորհրդակցության ընթացքում երկրի ղեկավարը ասել էր, որ պատասխանատուներից ակնկալում է, պահպանելով տնտեսական մրցակցության պայմանները, իրականացնել առանձին ապրանքների գների բարձրացման խիստ մշտադիտարկում: Նա նաեւ պահանջել է, որպեսզի  գնաճի օբյեկտիվ պատճառների կամ հիմնավորումների մասին խոսելուց բացի ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների մեղմմանը եւ հանրությանը մշտապես տեղեկացնել սպառողական շուկաներում տեղի ունեցող գործընթացների մասին:

«Վանդալների պատժաչափը կխստացվի». Նաիրա Զոհրաբյան

«Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը խոսելով թանկացումներից եւ նախագահի հանձնարարականի մասին, փաստեց, որ ԱԺ-ում մի քանի անգամ բարձրաձայնվել է, որ հունվարի 1-ից սպասվում են նոր թանկացումներ. «Մենք վաղուց ենք ասել թանկացումների մասին, մենք կանխատեսել էինք, որ գնաճ կլինի, որն էական ազդեցություն կունենա մեր բնակչության, հատկապես միջին եւ աղքատ խավի վրա: Գնաճն այն չափերի է հասել, որ անհանգստացրել է նույնիսկ երկրի ղեկավարին: Այսօր դիզելային վառելիքը թանկացել է եւ գյուղացիների 90 տոկոսն օգտագործում է դիզելային վառելիք եւ այս թանկացումները խփելու է ուղիղ գյուղատնտեսությանը: Սա էլ այն դեպքում, երբ բյուջեով չենք նախատեսել սիզվառելիքի համար սուբսիդավորում»,-նշեց Վարդեւան Գրիգորյանը եւ նկատեց, որ այս պահին դժվարանում է ասել, թե ինչ մեխանիզմներով է պետք մեղմել գնաճի հետեւանքները, սակայն մի քանի անգամ ասել է, որ այս շրջանում գուցե «Հարկային օրենսգրքում» նոր փոփոխություններ անելու ժամանակը չէր, քանի որ այն բերեց թանկացումների:

Հ. Գ. Թեմայի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА