ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դալմայի այգիները տվեցին Նուշիկյանին

11.01.2018 16:23 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Դալմայի այգիները տվեցին Նուշիկյանին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Երևանում նոր ժամանցի կենտրոն կառուցելու նախագծին։ Նոր կենտրոնի սեփականատերը «Նուշիկյան ասոցիացիայի» սեփականատեր Գարեգին Նուշիկյանին պատկանող «Պարկ գրուպ» ընկերությունն է։ Նոր ընկերությունը պետական գրանցում է ստացել 2017թ–ի հուլիսի 12-ին։ Միակ սեփականատերը, պետռեգիստրի տվյալներով` Գարեգին Գագիկի Նուշիկյանն է։

ՀՀ 18 համայնքում անցկացվող ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին

Կառավարության որոշման նախագծում նշված է, որ նոր կառույցը լինելու է մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի` գերժամանակակից ատրակցիոններով հագեցած կենտրոն։ Որոշման նախագիծը կառավարություն է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոսքով` այդ նպատակով ընկերությանը վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրելու է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարող 27 հա հողամասը: Վարձակալության գումարը գաղտնի է պահվում։ Այն որոշման մեջ նշված չէր։

Նշենք, որ այն կառուցվելու է նախկին Դալմայի այգիների տարածքում։ «Պարկ գրուպը» պարտավորվել է 22 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում կատարել։ Ժամանցի կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել 5 տարի հետո։Ընկերությունը խոստանում է ապահովել 350 մշտական աշխատատեղ և կանաչապատել ու բարեկարգել տարածքը։

Ներդրումային ծրագրի համաձայն` նախատեսված է տարածքի 70%-ը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ։ Մնացած 25-30%-ը պետք է կազմեն ճանապարհները, արահետները, սպորտային հրապարակները, խաղահրապարակները և ջրային մակերեսները, իսկ այցելուների սպասարկման համար նախատեսված ատրակցիոններն ու այլ կառույցները չպետք է գերազանցեն տրամադրված հողամասի 7%-ը:

Ինչպես ասում են` կապրենք - կտեսնենք...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА