ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ճվճվ Արոյի» որդին կալանավորվել է

11.01.2018 16:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
«Ճվճվ Արոյի» որդին կալանավորվել է

«Ճվճվ Արոյի» որդին ՝ հունվարի 8-ին տեղի ունեցած և երկու ՃՈ աշխատակցի կյանք խլած վթարի մեջ մեղադրվող Սարգիս Վարդանյանը, կալանավորվել է:

Պատգամավորների թիվը հասավ 18-ի. Տարոն Մարգարյանի աներորդին ևս միացավ հայտարարությանը

ախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա.Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ.Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։ Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА