ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց Եվրադատարանում

11.01.2018 15:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալեքսանդր Արզումանյանը հաղթեց Եվրադատարանում

2000   եվրո  որպես բարոյական փոխհատուցում եւ 500 եվրո դատական ծախսերի համար Հայաստանի կառավարությունը կտրամադրի Ալեքսանդր Արզումանյանին։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարեց Դանիայում նորանծանակ դեսպանի հայցը՝  հրապարակելով  հերթական վճիռն ընդդեմ  Հայաստանի Հանրապետության։ Դատարանը գտել է, որ  խախտվել են   Ազատության եւ անձնական անձեռնմխելիության , ողջամիտ ժամկետում դատական քննության իրավունքները(Հոդված 5 § 3 

«Հակաեղեցական այս շարժման նպատակը մեկն է` շեղել հիմնական ուշադրությունը աղանդավորներից»

 Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նախկին պատգամավոր եւ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը  հայց է ներկայացրել   տարիներ առաջ՝ մինչեւ նշանակումը: Վերջինս դեսպան է նշանակվել  2017թ ։

Որպես Արտաքին գործերի նախկին նախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման առաջնորդ Ալեքսանդր Արզումանյանը բողոքարկում է իրեն կալանքի տակ պահելու հանգամանքը՝  «Փողերի լվացման» հայտնի գործով։

Ալեքսանդր Արզումանյանը  ձերբակալվել էր 2007 թվականի մայիսին և կալանավորվել ապօրինի եկամուտների օրինականացման կասկածանքով։ Նա կալանքի տակ է մնացել մինչեւ սեպտեմբեր։

 Ի դեպ, որպես բարոյական փոխհատուցում Արզումանյանը պահանջել է  81,250 եվրո։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА