ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այ քեզ բան. «Ինչ կարելի է Զեւսին, չի կարելի ցուլին»

11.01.2018 13:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Այ քեզ բան. «Ինչ կարելի է Զեւսին, չի կարելի ցուլին»

Երեկ ԱՄՆ-ն հանդես եկավ նոր պահանջով ռուսական ԶԼՄ-ների վերաբերյալ, այն է` որպեսզի RIA GLOBAL ամերիկյան լրատվական գործակալությունը գրանցվի որպես օտարերկրյա գործակալ: Մինչ այդ, այդպիսի պահանջ էր ներկայացված նաեւ ռուսական RT հեռուստաընկերությանը որը ղեկավարում է Մարգարիտա Սիմոնյանը: ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը իր գործողությունները բացատրում է համապատասխան օրենքի այն պահանջով, որ բոլոր նրանք, ովքեր զբաղվում են «քաղաքական գործունեությամբ» արտասահմանյան սուբյեկտների անունից, պետք է ստանան օտարեկրյա գործակալի կարգավիճակ:

Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

Ի դեպ, Ռուսաստանը ի պատասխան ԱՄՆ-ի նման գործողություններին կատարել է նույնատիպ գործողություն եւ մի շարք ամերիկյան փողերով ֆինանսավորվող ԶԼՄ-ներին հայտարարել է իր մոտ օտարերկրյա գործակալ: Միաժամանակ,  Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես նշում են, որ ԱՄՆ-ն եւ իրենց դաշնակիցները շարունակում են ճնշումը ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ: ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ. «Գործը հասել է վիզաների հետ կանչին, ռուսաստանյան լրագրողների արտաքսումներին, հաճախակի են դարձել օտարերկրյա հատուկ ծառայությունների փորձերը նրանց դրդել համագործակցության»:

Մի խոսքով, ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն փորձում են պաշտպանել սեփական տեղեկատվական դաշտը օտարեկրյա թշնամական ներթափանցումներից: Նման օրենքներ ունեն նաեւ մի շարք եվրոպական երկրներ, որոնց մենք (ավելի ճիշտ` մեզնից ամենախելոքները) համարում ենք մեր քաղաքակրթական իդեալը: Իսկ ԱՄՆ-ի օրենքները առանց քննարկման մեզանում ընդունված է համարել ժողովրդավարության էտալոն: Սակայն արի ու տես, որ երբ  օտարերկրյա ագենտների մասին  խոսք ես բացում Հայաստանում, ապա մի շարք զտարյուն դեմոկրատներ, այդ թվում տեղական շշալցման, այնպիսի ղժյունով են վեր-վեր թռնում իրենց տեղերից, որ կարծես շիկացած երկաթի են հանդիպել: Սրանք անմիջապես սկսում են վրդովված բացատրել, թե պետք չէ օրինակ վերցնել «հակաժողովրդավարական» Ռուսաստանից, սակայն մոռանալով, որ նույն Ռուսաստանը այս հարցում օրինակ է վերցնում ժողովրդավարության օրօրոց եւ պատվար հանդիսացող ԱՄՆ-ից: Եվ, քանի որ օտարերկրյա ֆինանսավորում ու պատվեր ստացող (օրինա` քեռի Սորոսից) հայկական ԶԼՄ-ները ու հասարակական կազմակերպությունները հանդիսանում են մեզանում անձեռնմխելի «սուրբ կովեր», վերջիններիս մի մասը շարունակում է բացահայտ եւ լքտիորեն զբաղվել հակապետական ու հակահայկական գործունեությամբ: Երբեմն  այդ գործունեությունը զուգորդվում է արտասահամանյան ֆինանսավորման պարզագույն հափշտակություններով:

Այսպիսով, ի վերջո անբացատրելի է մնում, թե ինչո՞ւ, այ քեզ բան, ԱՄՆ-ում օտերկերյա ֆինասավորմամբ քաղաքական գործութնեությամբ զբաղվողները պարտավոր են գրանցվել որպես օտարեկրյա գործակալ, իսկ Հայաստանում նման միտք անգամ արտահայտողները համարվում են ծայրահեղ հակաժողովրդավար տարրեր: Ժամանակակից աշխարհի այս անբացատրելի հանելուկի բացատրությունը միգուցե կարելի է գտնել անտիկ Հունաստանի դիցաբանությունում, որտեղ ասված է. «Ինչ կարելի է Զեւսին, չի կարելի ցուլին» կամ լատինական տարբերակով «Quod licet Iovi, non licet bovi»:

«Ջորջ Սորոսը եւ Դոնալդ Թրամփն անձնական թշնամիներ են». Սուրեն Սարգսյան

Հայկ Բաբուխանյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА