ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են Թբիլիսիում կայացած Փարաջանովի նվիրված մրցույթի հաղթողները

11.01.2018 13:44 ՄՇԱԿՈՒՅԹ
Հայտնի են Թբիլիսիում կայացած Փարաջանովի նվիրված մրցույթի հաղթողները

2017 թ․ հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 28-ը Վրաստանում  կայացել էր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթ, որի ընթացքում երեք տասնյակից ավելի հայ և վրացի նկարիչներ հանդես էին եկել իրենց հեղինակային ստեղծագործություններով: Օրերս Թբիլիսիի Կովկասյան տանը տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպել էին Վրաստանում ՀՀ դեսպանությունը և «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպությունը։

Բյուրական արվեստի ակադեմիայում մեկնարկեց Մշակութային ժառանգության եվրոպական տարին

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի՝ Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մտավորականներ, վիրահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ։ Ժյուրիի որոշմամբ ստեղծագործական մրցույթի «Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացել է Տինատին Բուկիան, առաջին տեղը զբաղեցրեց Յուլյա Չալունելին, երկրորդը՝ Գոհար Հակոբյան, իսկ երրորդը՝ Լևան Ցալուգելաշվիլին։

«Ոսկե դափնեկրի» կոչմանն արժանացած Տինատին Բուկիային դեսպան Սադոյանը պարգևատրել է պատվոգրով և հանձնել Հայաստան այցելության եռօրյա ուղեգիր, որտեղ նա հնարավորություն կունենա այցելել տեսարժան վայրեր և ծանոթանալ Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությանը։ Պատվոգրեր են հանձնվել նաև մրցանակային այլ տեղեր զբաղեցրած մասնակիցներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА