ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրանտ Թոխատյանն այսօր նշում է իր 60, իսկ կրտսեր որդու՝ 26-ամյակը

10.01.2018 15:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հրանտ Թոխատյանն այսօր նշում է իր 60, իսկ կրտսեր որդու՝ 26-ամյակը

ՀՀ ժողովրդական արտիստ ՀՐԱՆՏ ԹՈԽԱՏՅԱՆՆ այսօր տոնում է իր ծննդյան 60-ամյակը: Իր զրույցների ընթացքում դերասանը հաճախ է ասել, որ չի սիրում իր տարեդարձները նշել, սակայն՝ հոբելյաններն անխուսափելի են:

ՀՅԴ-ն չի բացառում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցությունը. Հրանտ Մարգարյան

Ի դեպ, հունվարի 10-ը Թոխատյանների համար կրկնակի տոն է՝ 26 տարի առաջ այդ օրը ծնվել է նաեւ Հրանտ Թոխատյանի կրտսեր որդին՝ Հայկը: Սակայն վերջին տարիներին օրվա տոնը եռապատկվել է, քանի որ հունվարի 10-ին նաեւ Հրանտ Թոխատյանի զոքանչի՝ դերասանուհի Լուիզա Ներսիսյանի մայրիկի ծննդյան օրն է: Իր զրույցներում Հ. Թոխատյանը հաճախ է խոսել զոքանչի հետ իր բարի դրացիական հարաբերությունների մասին, նույնիսկ մի անգամ կատակելով ասաց. «Գիտե՞ք որքան եմ ման եկել, որ զոքանչս իմ ծննդյան օրը ծնված լինի...»:

Այնուամենայնիվ,  60-ամյա Հրանտ Թոխատյանը իր երեխաներին ու միակ թոռանը համարում է իր մեծ ձեռքբերումը, հետո նոր իհարկե՝ կերտած դերերն ու բեմադրությունները:

«Իրավունքը» եւս միանում է այսօր հնչած ու դեռ հնչվելիք շնորհավորանքներին ու մաղթում առողջություն եւ անսպառ էներգիա՝ նոր ներկայացումների բեմադրության ու նորանոր դերեր կերտելու համար:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА