ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Անժելա Բարխուդարյանը հիշել է մանկությունը (+Տեսահոլովակ)

10.01.2018 04:30 ՄՇԱԿՈՒՅԹ
Անժելա Բարխուդարյանը հիշել է մանկությունը (+Տեսահոլովակ)

«City of Memories»՝ այսպես է կոչվում երգչուհի ԱՆԺԵԼԱ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆԻ ու երգիչ, երգահան ՐԱՖՖԻ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ համատեղ նոր զուգերգը: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում պատմեց երգչուհին, ով երկարատև լռությունից հետո հասցրել է տեսահոլովակ նկարահանել տարեվերջին: «Երաժշտությունը Րաֆֆին է գրել, խոսքերի հեղինակն ինձ հարազատ մարդ է, սակայն չի ցանկանում, որ հրապարակեմ իր անունը», - նշեց Անժելան:  

Հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը` Esquire ամսագրի խնջույքին (լուսանկարներ)

Երգչուհու խոսքով՝ տեսահոլովակը նկարվել է Վրաստանում. ռեժիսոր Արթուր Մելքոնյանի գաղափարն է:  «Ծնվել և մեծացել եմ Վրաստանում: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց ներկայանալ վրացերենով: Այս երգը, կարելի է ասել, իմ անցյալի՝ մանկությանս մասին է», - ընդգծեց Անժելան:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА