ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Express. «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուները

09.01.2018 15:58 ՍՊՈՐՏ
Express. «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուները

Express-ը ներկայացրել է այն մասնագետներին, որոնք հաջորդ ամռանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում կարող են փոխարինել Զինեդին Զիդանին, եթե ֆրանսիացի մասնագետը հեռացվի: Թեկնածուների թվում են Ժոզե Մոուրինյոն, Ռոբերտո Մանչինին, Յուրգեն Կլոպը, Ֆաբիո Կապելոն, Արսեն Վենգերը, Լեոնարդո Ժարդիմը, Դիեգո Սիմեոնեն, Անտոնիո Կոնտեն, Լորան Բլանը, Կարլո Անչելոտին, Մաուրիսիո Պոչետինոն: Իսպանիայի առաջնության 18 տուրից հետո «Ռեալը» 32 միավորով չորրորդ տեղում է եւ առաջատար «Բարսելոնային» զիջում է 16 միավոր: «Ռեալը» մեկ խաղ քիչ է անցկացրել: Հիշեցնենք, որ Զիդանի ղեկավարությամբ «Ռեալն» անցած տարի նվաճել է Իսպանիայի չեմպիոնի, սուպերգավաթակրի, Չեմպիոնների լիգայի հաղթողի, աշխարհի ակումբային չեմպիոնի եւ Եվրոպայի սուպերգավաթակրի տիտղոսները:

Պաշտոնական. «Ռեալը» նոր գլխավոր մարզիչ ունի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА