ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետական հեղաշրջման փորձի մեջ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին

09.01.2018 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պետական հեղաշրջման փորձի մեջ Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին

Թուրքական Halkbank-ի փոխտնօրեն Մեհմեթ Հաքանի կալանավորումը, ով անցած տարվա մարտին ձերբակալվել էր ԱՄՆ-ում ամերիկյան պատժամիջոցների շրջանցմամբ հօգուտ Իրանի բազմամիլիոնանոց տարանցումներ կազմակերպելու նպատակով դավադրության կասկածանքով, հանդիսանում է ոչ այլ ինչ, քան պետական հեղաշրջման նոր փորձ, կարծում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Նրանք, ովքեր չեն կարողացել հուլիսի 15-ին մեր երկրում հեղաշրջում իրականացնել, այժմ փորձում են դրա իրականացման համար այլ ուղիներ գտնել»,-ասել է նա՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առջեւ։
Ծագումով Իրանից թուրք գործարար Ռեզա Զարաբը, ում հետ դավադրություն է կազմակերպել Հաքանը, արդեն խոստովանել է հանուն գործարքի կնքման Թուրքիայի ֆինանսների նախարարին 50 մլն դոլար կաշառք տալու փաստը։ Նա ցուցմունքներ է տվել նաեւ Էրդողանի դեմ։

Պուտինը հանդիպելու է Սուդանի նախագահին, որը հետախուզման մեջ է գտնվում միջազգային դատարանի կողմից

Ներկա պահին ամերիկյան դատարանը Հաքանին մեղավոր է ճանաչել։ Թուրք բանկիրի դեմ վճիռը կհրապարակվի ապրիլի 11-ին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА