ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուից հետո համաշխարհային ֆուտբոլի չափանիշը կդառնա Նեյմարը.Չավի

08.01.2018 23:20 ՍՊՈՐՏ
Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուից հետո համաշխարհային ֆուտբոլի չափանիշը կդառնա Նեյմարը.Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին հարցազրույց է տվել «El Pais»-ին: 

«Կարծում եմ, որ Մեսսիից և Կրիշտիանու Ռոնալդուից հետո համաշխարհային ֆուտբոլի չափանիշը կդառնա Նեյմարը` հաշվի առնելով այն, որ նա բրազիլացի է: Բրազիլիան ունի «Մունդիալ-2018»-ի եզրափակիչ հասնելու բոլոր հնարավորությունները:  Նեյմարի դարաշրջանը կտևի 3-ից 4 տարի, իսկ դրանից հետո կգա Մբապեի ժամանակը: Նա խելահեղ ներուժ ունի: Նա դեռ երիտասարդ է, բայց արդեն հրեշ է դարձել: Նեյմարը նման է Մեսսիին. երկուսն էլ տաղանդավոր են և ֆիզիկապես ուժեղ: Ըստ իս` Մբապեն ավելի շատ ֆիզիկապես ուժեղ է, քան տաղանդավոր:  Շնորքով օժտված ֆուտբոլիստներն ունեն բոլոր որակները: Դրանք են Մարադոնան, Պելեն, Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը: Մբապեն նույնպես տաղանդավոր է, սակայն նա ավելի շատ նման է Թիերի Անրիին: Նա լավագույնն է եղել միայն իր ֆիզիկական տվյալների շնորհիվ: Կցանկանայի նրան տեսնել «Աթլետիկոյի» պաշտպանների դեմ խաղալիս: Ներկա պահին Նեյմարն ավելի լավն է, քան Մբապեն»,- ասել է Չավին: 

Էվրա. Ռոնալդուին և Մեսսիին դուր է գալիս իրենց վրա գործադրվող ճնշումը, բայց…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА