o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

17.06.2016 16:31 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այժմ բոլորը վրդովված են, թե ինչպիսի բաներ է բլթացրել հունական հեռուստաեթերում Եվրատեսիլ-2016-ին Հայաստանը ներկայացնող եւ այնտեղ Արցախի դրոշով գնացած ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ: Հատկապես անընդունելի է հետեւյալ բլթոցը. «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ  քննարկումներ են ընթանում, թե այն ում է պատկանում` ադրբեջանցիներն ասում են, որ դա իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»: Եվ, ի դեպ, այդ խոսքը արդեն հասցրել է լիուլի օգտագործել ադրբեջանական քարոզչամեքենան: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հիշեցնել, թե ինչպիսի լավ սովորություն կար քըխ Սովետում` երբ արտասահման էին բաց թողնում Իվետա Մուկուչյանի տիպի թռչնակներին, հետը անպայման կցում էին «զամպալիտ», որի պարտականությունն էր թռչնակին անգիր անել տալ եւ ուղեղը մտցնել մի քանի քաղաքականապես ճիշտ նախադասություններ: Երեւի թե, ժամանակն է, իրոք, երկրից առանց «զամպալիտի» բաց չթողնել շոու-բիզնեսի որեւէ ներկայացուցչի, քանզի փորձը արդեն քանիցս ցույց է տալիս, որ դրանց 99%-ը իսան չեն:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի, ապշեցուցիչ, անհասկանալի բան է տեղի ունեցել Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքում` ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ: Այդտեղ հանդիսավորապես բացվել է ֆիննական մարշալ Մաներհայմի հուշատախտակը: Եվ դա այն դեպքում, որ Հայրենական պատերազմի տարիներին այդ մարշալը հազարավոր կյանքեր տարավ, Լենինգրադի շրջափակման մասնակիցներից էր եւ Ադոլֆ Հիտլերի ուղղակի զինակիցը: Պատկերացնելու համար նշենք, որ Պետերբուրգում նման բան անելը նույնն է, ինչ ասենք Երեւանում բացել Էլչիբեյի հուշատախտակը... Ինչեւէ, զարմանալի բան է ստացվում` ՌԴ ԱԳՆ շիկահեր խոսնակը անընդունելի բաներ է խոսել Նժդեհի արձանի մասին` հարուցելով հայության վրդովմունքը, մինչդեռ Պետերբուրգում ամենաիսկական ֆաշիստի հուշատախտակ են բացել, այն էլ` մշակույթի նախարարով ու այլ պաշտոնատարներով... Ինչեւէ, զարմանալով հանդերձ, պետք է նշենք, որ ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության մեր գործընկերները շատ ճիշտ բան են արել: Նրանք Մարիա Զախարովային ուղարկել են պաշտոնական հարցում, թե արդյոք վերջինս պատրաստվում է «զարմանք» հայտնել այդ ֆիննական ֆաշիստի հուշատախտակի, ինչպես նաեւ Վերմախտի ադրբեջանական լեգիոնի ղեկավար Ռասուլզադեի` Ադրբեջանի ամենաբարձր մակարդակով մեծարելու կապակցությամբ, հաշվի առնելով, որ վերջինս Վարշավայում ակտիվորեն մասնակցել է ապստամբության ճնշմանը եւ սպանել հազարավոր քաղաքացիական բնակիչներ: 

Իսկ Թուրքիայում դատում են Ստամբուլի դատավորներից մեկին` ՔԵՄԱԼ ՇԱՀԻՆԻՆ: Եվ ինչի համար` այն պարզ պատճառով, որ այդ դատավորը Ֆեյսբուքում հրապարակել էր իր համատեղ լուսանկարը Դիարբեքիրի հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի հետ, լուսանկարն էլ մակագրել էր. «Գյավուրի թաղից (թաղամաս) թզբեհի հատիկների պես ցրված ժողովրդի զավակ, վարպետ Մկրտիչ Մարկոսյանից ներողություն խնդրեցինք»: Դե ինչ սպասես թուրքերից, եթե նրանց մոտ նույնիսկ հայի հետ լուսանկարվելն է հանցանք համարվում: Թեեւ ոմանց թվում է` իբր Ստամբուլը եվրոպական քաղաք է դարձել, բայց ընդամենը տեղի ունեցավ այն, ինչի մասին պարզ խոսում էր Շահան Նաթալին` թուրքը հասարակ մարդասպանից դարձավ ուսյալ մարդասպան:

Իսկ Ֆրանսիայում ՐԵՅՆԱԼԴՈ ԳՈՆՍԱԼԵՍԸ, ում դուստրը զոհվել է վերջին ահաբեկչության ժամանակ, դատի է տվել Twitter, Google եւ Facebook սոցիալական ցանցերին` «Իսլամական պետության» քարոզչությանն աջակցելու համար: Հայցվորը սոցցանցերին մեղադրում է անփութության մեջ, քանի որ նրանք թույլ են տալիս գրանցել ահաբեկիչների էջերը եւ օգնում են նրանց տարածել ծայրահեղական գաղափարներ: Բացի այդ, նա YouTube-ին կասկածում է գրոհայինների տեսանյութերի մեջ` գովազդից եկամուտ ստանալու մեջ: Կարծում ենք, որ սույն դատական գործում վշտահար հայրը ամբողջովին իրավացի է, քանզի վաղուց ենք նկատել, որ սույն սոցցանցերը սեւեռված են այն բանի վրա, որ հանկարծ ոչ ոք չնեղացնի գոմիկներին, աղանդավորներին ու այլ զրթուզիբիլին, սակայն մնացած ամեն ինչի վրա թքած ունեն:

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА