ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեկ էլ գարնանը կգամ…». Ուղիղ մեկ տարի առանց Անահիտ Բոստանջյանի

08.01.2018 16:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեկ էլ գարնանը կգամ…». Ուղիղ մեկ տարի առանց Անահիտ Բոստանջյանի

«Ինչքան էլ հպարտ, ինչքան էլ խոնարհ, ինչքան անտարբեր, ինչքան էլ տարբեր, ինչքան համառ ու ինչքան ներող, ինչքան դաժան ու ինչքան զիջող, ինչքան կտրուկ ու ինչքան անկտրուկ, ինչքան զուլալ ու ինչքան պղտոր. ինչքան լիքն ու ինչքան դատարկ, սիրտն էլի սիրտ, էլի թույլ է մնում…», - մի առիթով ասաց թիֆլիսաբնակ բանաստեղծուհի, թարգմանիչ, հրապարակախոս, Վրաստանի գրողների միության «Կամուրջ» հայալեզու տարեգրքի խմբագիր ԱՆԱՀԻՏ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, որի մահվանից անցավ ուղիղ մեկ տարի, բայց միեւնույն է, դժվար է հավատալ, որ չկա կենսախինդ, տիտանական ծավալի թարգմանությունների հեղինակ, երկու հարեւան երկրի՝ Հայաստանի ու Վրաստանի ցավով տառապող, երկու ժողովուրդների հանդեպ սիրով տոգորված այն հզոր կամուրջը՝ հայ-վրացական բարեկամության աներեր կամուրջը…

Եվս մեկ Սորոսի վկա պաշտոն ստացավ

Ապրեց, արարեց մինչեւ վերջին շունչը ու մի օր պոռթկաց. «Խե՜ղճ հայոց լեզու… Ով ինչպես ուզում, հերդ անիծում է…Մեկը՝ բանավոր խոսքով, մյուսը գրավորով, մեկը՝ բանաստեղծությամբ, մեկը՝ թարգմանությամբ, մեկը՝լրագրությամբ, մեկը՝ եթերից, մեկը՝ քաղաքական ամբիոնից, մեկը՝ հոգեւոր դաշտից, մեկը՝ արատավոր ու մեղսալի լռությամբ այս ամենի հանդեպ… Սա իմ վերջին գրառումն է ֆեյսբուքում… Այս թեմայով... Կհավաքեմ խաթարված-աղճատված քո բոլոր «դեմքերը» ու առանձին մի գիրք կհրատարակեմ ՝ «Ողբ հայոց լեզվի» վերնագրով… Ու այստեղ արդեն ամեն ինչ անուն առ անուն կլինի»:  

Զգուշացրեց վերջին գրառման մասին, չհասկացանք, բայց իր խոսքը գործ էր, գնաց՝ պատգամելով, որ պահենք ու պահպանենք մայրենին…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Վերջին անգամ Երեւան այցելության ժամանակ, չկարողացանք հանդիպել, երեւի կանխազգում էր, որ վերջին հանդիպումն է լինելու ու գրեց. «Խնդրում եմ՝ ինձ հասկանաս մեկ էլ գարնանը կգամ շուտ, ի վիճակի չեմ…»: Ամեն գարուն սպասելու ենք, սիրելի տիկի՛ն Բոստանջյան, սպասելու ենք ու փնտրենք Ձեզ ամեն հայեցի խոսքում, ամեն թարգմանության մեջ, ամեն տեղ, որտեղ կա սեր առ հայրենիք, սեր առ մայրենին ու սեր առ հայ-վրացական բարեկամությունը, որին մի ամբողջ կյանք նվիրեցիք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА