ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույցի է դուրս եկել Կառավարության դիմաց

08.01.2018 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Աջ ղեկ» նախաձեռնությունը բողոքի ցույցի է դուրս եկել Կառավարության դիմաց

«Աջ ղեկ» նախաձեռնության անդամները Կառավարության դիմաց բողոքի ցույց են սկսել՝ ընդդեմ աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրելու որոշման:  

Ումի՞ց է ֆինանսավորվում ու հովանավորվում հակակեղեցական շարժումը. բացահայտում

Նրանք հայտարարեցին, որ չեն պատրաստվում որևէ կետի շուրջ բանակցել, այլ պահանջելու են ընդհանրապես աջ ղեկանով մեքենաների ներմուծումն արգելող օրենքը չեղարկել։

Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս են եկել Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչը, ով տեղեկացրեց նախարարության որոշման հետ, որ ապրիլի 1-ից կարգելվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու գրանցումը, իսկ գործող սեփականատերերը դրանք կարող են ազատ շահագործել, հաշվառել և վերահաշվառել:

«Երբ ասում եք վերահաշվառման արգելքը հանվել է, դա չի ենթադրում, որ մենք պետք է տուն գնանք, որովհետև մենք ունենք պահանջի երկրորդ մասը, դա այն է, որ աջակողմյան մեքենաների արգելքը չպետք է սահմանվի հիմա, որովհետև համարում ենք այն ժամանակավրեպ»,-ասաց նա: 

Նախաձեռնության անդամը հիշեցրեց, որ Մաքսային միության անդամակցությունից հետո այսպես թե այնպես որոշում է ընդունվել, որ երրորդ երկրների ներմուծվող մեքենաների թիվը սահմանափակվում է: «Այս պարագայում ժամանակավրեպ նախաձեռնություն է մշակվել և ներկայացվել, որը սոցիալական խնդրի առաջ է կանգնեցնում մի ստվար զանգվածի»,-ասաց նա: 

Նախարարության ներկայացուցիչը սակայն ակցիայի մասնակիցների հետ համաձայն չէր, քանի որ ըստ նրա, «ստվար զանգված չի տեսնում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА