ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մահացել է ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը

08.01.2018 16:05 ՄՇԱԿՈՒՅԹ
Մահացել է ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը

Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը, որը հռչակ էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 70 տարեկան հասակում մահացել է քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո, տեղեկացնում է BBC-ին:

«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը զուգահեռ կընթանա նաև Ֆրանսիայում

Գալը 1965 թվականին հաղթել է «Եվրատեսիլ»-ի մրցույթում՝ Լյուքսեմբուրգի կողմից ելույթ ունենալով «Մոմե տիկնիկ, քրջե տիկնիկ» երգով:

Նա միջազգային հաջողության է հասել 1987 թվականին ջազի աստղ Էլլա Ֆիցջերալդին նվիրված երգով:

Գալը ծնվել է 1947 թվականին երաժշտական ընտանիքում, նրա հայրը՝ Ռոբերտ Գալը, երգիչ էր եւ երգերի հեղինակ, որոնք կատարում էին, մասնավորապես, Էդիթ Պիաֆը եւ Շառլ Ազնավուրը:

Գալի կարիերան տեւել է 50 տարի: Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանսուազ Նիսենը նրան համարել է ֆրանսիական երգի հավերժական խորհրդանիշ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА